Հայաստանը ամերիկյան սպառազինության հետ կապված առաջարկ չի ստացել. Զոհրաբ Մնացականյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ամերիկյան սպառազինության հետ կապված Հայաստանը որևէ առաջարկ չի ստացել: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Ջոն Բոլթոնի այցից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին հարցին, թե շահեկան առաջարկի դեպքում հայկական կողմը կքննարկի նման հնարավորությունը:

Նա հավելել է, որ Հայաստանը գտնվում է միանգամայն զգայուն տարածաշրջանում, որտեղ չլուծված հակամարտություն կա, և խաղաղության ու կայունության հասնելը, ինչպես նաև դրան նպաստող մթնոլորտը, մեզ համար միանգամայն կարևոր են:

«Եվ երբ մենք դժգոհություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ Ադրբեջանին զենք վաճառելու առիթով, ընդգծում ենք, որ չենք կարող այդ փաստին որպես գործարք վերաբերվել, այլ որպես զենքի, որը խլում է մեր զինվորների, քաղաքացիական բնակչության կյանքը: Այնպես որ՝ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է»,- հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների և դրանցում չիրացված ներուժի մասին հարցին, ապա նախարարի պաշտոնակատարն ասել է՝ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հագեցած է և դինամիկ:

«Գոյություն ունեն համագործակցության՝ արդեն կայացած ձևաչափեր, որոնք մեզ թույլ են տալիս մեր դաշնակցային փոխգործակցության խորացման նոր ուղղություններ սահմանել: Մենք սերտորեն համագործակցում ենք նաև ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ինչպես նաև այլ բազմակողմ հարթակներում»,- նշել է Մնացականյանը: