Խաչիկ գյուղի սահմանին հերթապահում է հրշեջ մեքենա, թեև երեկ բռնկված հրդեհը մարվել է ամբողջությամբ․ մարզպետ

Լուրեր

15.05.2025 | 13:00
Փաշինյանը Վրաստանի նախագահից 425 հազար դրամանոց արծաթապատ եղջյուր է նվեր ստացել
15.05.2025 | 12:52
Բաքվում մեկնարկել է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը
15.05.2025 | 12:49
Անտագոնիզմ է, բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը փաստացի չի գործում․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2025 | 12:41
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.05.2025 | 12:38
Թրամփը հայտարարել է, որ Թուրքիա կգնա մայիսի 16-ին՝ ռուս-ուկրաինական բանակցություններին, եթե նպատակահարմար լինի
15.05.2025 | 12:34
Վերջին տարիներին սփյուռքից մասնագետների ակտիվ ներհոսք ենք նկատում ռազմարդյունաբերության ոլորտ․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2025 | 12:22
Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
15.05.2025 | 12:21
Ռազմարդյունաբերական համալիրը ՀՀ-ում վերջին տարիներին սրընթաց զարգանում է․ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2025 | 12:12
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
15.05.2025 | 12:06
Ալիևը նույնպես կմեկնի Ալբանիա՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու
15.05.2025 | 12:05
Նոր Նորքի թաղապետը հրաժարակա՞ն է տվել. ՈւՂԻՂ
15.05.2025 | 12:01
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.05.2025 | 12:00
Նոր Նորքի թաղապետն այս պահին հրաժարական չի տվել // Պուտինը չի մեկնում Ստամբուլ․ ԼՈՒՐԵՐ
15.05.2025 | 11:55
Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, մեկը՝ Շենգավիթի աշխատակից․ Հայկ Կոստանյան
15.05.2025 | 11:50
Ֆերմերները 250 մլն դրամի փոխարեն 500 մլն-ի գյուղտեխնիկա կկարողանան գնել՝ լիզինգով․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վայոց ձորի Խաչիկ գյուղում, որը սահմանակից է Նախիջևանին, հակառակորդի կրակոցից երեկ հրդեհ էր բռնկվել։

Factor.am-ի հետ զրույցում Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նշեց, որ գյուղացիների հետ կարողացել են մարել կրակը հենց հակառակորդի դաշտերի սահմանին՝ թույլ չտալով, որ այն տարածվի։

«Հրդեհը բռնկվել էր հենց սահմանին, մենք երեկ կարողացանք շատ արագ այն մարել՝ թույլ չտալով, որ հակառակորդի դաշտերում բռնկված հրդեհը տարածվի հայկական կողմում ու վնասի սահմանամերձ դաշտերի ցորենն ու գարին։ Հրդեհն ամբողջությամբ մարված է և այս պահին չկա տարածման վտանգ: Ի դեպ երեկվանից սահմանին հերթապահում է հրշեջ մեքենա»,- ասաց մարզպետը:

Նշենք, որ ըստ նախնական վարկածի, ադրբեջանական կողմում հրդեհը բռնկվել է կրակային զորավարժությունների ժամանակ արձակված կրակոցից։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին բռնկված հրդեհի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը։