ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը Տալլինում հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման, տնտեսական կապերի ընդլայնման, հայկական արտադրանքի արտահանման, թվայնացման ոլորտում համագործակցության և Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հարցեր։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ «Նախարար Միրզոյանը Մարգուս Ցահքնային շնորհակալություն է հայտնել Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցության …

