Նիդերլանդներում, հնարավոր է, հայտնաբերվել են դ’Արտանյանի մասունքները

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Նիդերլանդներում, հնարավոր է, հայտնաբերվել է դ’Արտանյանի կմախքը։ DW-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Մաաստրիխտի Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցու վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդկային կմախք։ Ենթադրվում է, որ դրանք լեգենդար հրացանակիր դ’Արտանյանի՝ այն պատմական անձի մնացորդներն են, որը ոգեշնչել է Ալեքսանդր Դյումային գրել աշխարհահռչակ «Երեք հրացանակիրները» վեպը։

Կմախքը, որը գնահատվում է առնվազն մի քանի դարերի հնության, հայտնաբերվել է եկեղեցում՝ ներկայիս խորանի առջև։

Ենթադրվում է, որ եկեղեցին այս վայրի երկրորդ կամ նույնիսկ երրորդ կառույցն է։ 2026 թվականի փետրվարին հատակի մի մասում նստվածք է առաջացել։ Գերեզմանը հայտնաբերվել է այն բացելուց հետո։ ԴՆԹ-ի նմուշն ուղարկվել է Մյունխենի լաբորատորիա՝ դ’Արտանյանի ժառանգների ԴՆԹ-ի հետ համեմատելու համար։

Եկեղեցու սարկավագ Յոս Վալկեն չի բացառում ​​հնարավորությունը, որ սրանք իսկապես դ’Արտանյանի մասունքներն են։

«Նա թաղվել է խորանի տակ՝ օծված հողի վրա։ Գերեզմանում հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի ֆրանսիական մետաղադրամ։ Եվ նրան սպանած գնդակը կրծքավանդակի մակարդակին էր, ինչպես նկարագրված է պատմության գրքերում։ Ապացույցներն անհերքելի են»,- ասել է նա։

Ֆրանսիայում դ’Արտանյանը ազգային հերոս է։ Քաջարի գասկոնցին, որը մեկնել էր Փարիզ՝ թագավորական հրացանակիր դառնալու, ծնվել է 1611 թվականին Ֆրանսիայի հարավում գտնվող Լուպիակում՝ Շառլ դը Բաց դը Կաստելմոր անունով։ Եղբոր մահից հետո նա ժառանգել է կոմս դ’Արտանյանի տիտղոսը, իսկ ավելի ուշ դարձել գվարդիայի անդամ։ Նա մահացել է 1673 թվականի հունիսի 25-ին՝ Մաաստրիխտի պաշարման ժամանակ։

Պատմաբանները կարծում են, որ մարմինը շտապ թաղվել է ծայրահեղ շոգի պատճառով, և ճշգրիտ վայրը մնում է անհայտ։

Բազմաթիվ հղումներ կան Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցու մասին, որտեղ պաշարման ժամանակ ռազմական ճամբար է եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի