Սլովակիայի վարչապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել պետական ​​դավաճանության կասկածանքով

Լուրեր

27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
Բոլորը

Սլովակիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի նկատմամբ՝ պետական ​​դավաճանության կասկածանքով։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է ընդդիմադիր «Ազատություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Բրանիսլավ Գրյոլինգը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա պնդում է, որ հետաքննությունը կապված է Ֆիցոյի՝ Ուկրաինային արտակարգ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու որոշման հետ։ Գրյոլինգը նշել է, որ մեկ ամիս առաջ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել։

Կուսակցությունը երկրի վարչապետին մեղադրում է իշխանության չարաշահման, մարդկության դեմ հանցագործությունների, դավաճանության և «ահաբեկչական գործողություն կատարելու» մեջ։

2026 թվականի փետրվարին Ֆիցոն հայտարարել էր, որ Սլովակիան դադարեցնում է Ուկրաինային  էլեկտրաէներգիայի ադտակարգ մատակարարումը, քանի որ Կիևը չի վերականգնել ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով։

Հետևելով հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանին՝ Ռոբերտ Ֆիցոն նույնպես Կիևին մեղադրել է նավթի մատակարարումները դիտավորյալ դադարեցնելու մեջ։ ԵՄ վերջին գագաթնաժողովում Ֆիցոն նաև սպառնացել էր, որ կհետևի Հունգարիայի օրինակին և վետո կդնի Ուկրաինային հետագա վարկերի տրամադրման վրա, եթե ռուսական նավթի տարանցման հարցը չլուծվի Սլովակիայի օգտին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի