Թրամփը բացահայտել է Իրանի «իրական նվերը» ԱՄՆ-ին

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս շաբաթվա սկզբին Իրանի կողմից ԱՄՆ-ին տրված առեղծվածային «նվերը» «նավթով լի 10 նավակներ» էին, որոնք հաջողությամբ հատել են Հորմուզի նեղուցը, գրում է CNN-ը։

Այս շաբաթվա սկզբին Թրամփն ասել էր, որ «բարի կամքի դրսևորումը նպաստել է պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ​​ջանքերին», չնայած նա զգուշորեն էր խոսում այն ​​մասին, թե իրականում ինչ է դա եղել։

«Դա շատ մեծ նվեր էր, որի արժեքը հսկայական գումար էր։ Ես չեմ պատրաստվում ձեզ ասել, թե ինչ նվեր էր, բայց դա շատ կարևոր մրցանակ էր»,- երեքշաբթի Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել էր Թրամփը։

Այսօր նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ էական բանակցություններ» է վարել իրանցի անանուն պաշտոնյաների հետ, և որ նավթատարների անցումը նեղուցով վկայում է, որ բանակցողները լուրջ են։

«Նրանք ասացին՝ «Ցույց տալու համար, որ մենք իրական ենք և հաստատուն, և մենք այնտեղ ենք, մենք ձեզ թույլ կտանք ունենալ նավթով լի ութ նավակ, ութ նավթով լի մեծ նավակ»»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ «նրանք ճիշտ էին և իրական», և նավակները Հորմուզի նեղուցով անցել են Պակիստանի դրոշներով։

Նա հավելել է, որ իրանցիները նաև երկու լրացուցիչ նավակ են ուղարկել՝ «ներողություն խնդրելու իրենց ասածի համար»։ Այս դրվագը, ըստ Թրամփի, ապացուցել է ԱՄՆ-ին, որ «գործ ունենք ճիշտ մարդկանց հետ»։

Հարցին՝ արդյո՞ք կարծում է, որ Իրանը պետք է կարողանա վճար գանձել նեղուցը հատող նավերի համար, Թրամփը պատասխանել է․ «Նրանք չպետք է կարողանան, բայց դա անում են երբեմն»։

Թրամփը նաև հայտարարել է, որ իրանական նավթի պաշարների գրավումը «մեկ տարբերակ է»։

«Ես դա չէի ասի, բայց դա մեկ տարբերակ է»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին նման լուծման հնարավորության մասին։

Նա ենթադրություն է հայտնել, որ Իրանում իրավիճակի լուծումը կարող է նման լինել Վենեսուելայում ստեղծված իրավիճակին, որտեղ ԱՄՆ-ը տապալեց Նիկոլաս Մադուրոյին և սկսեց համագործակցել գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ նավթի և այլ հարցերի շուրջ։

«Մենք շատ լավ ենք աշխատել Վենեսուելայի հետ։ Անշուշտ, մենք միլիարդավոր դոլարներ ենք ստացել։ Եվ, ի դեպ, Վենեսուելան այժմ ավելի լավ վիճակում է, քան երբևէ իր երկրի պատմության մեջ, և կարծես համատեղ ձեռնարկություն լինի, բայց Միացյալ Նահանգները շատ գումար է վաստակել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի