Երկրի ընդհանուր զարգացման համար հզոր համայնքներն առանցքային նշանակություն ունեն. վարչապետ

Լուրեր

13.05.2026 | 14:56
Կրիշտիանու Ռոնալդու. «Երազանքը մոտ է»
13.05.2026 | 14:44
ՌԴ ռազմական հրամանատարությունը Պուտինին համոզել է, որ մինչև աշուն կավարտի ամբողջ Դոնբասի գրավումը. FT
13.05.2026 | 14:32
Արաղչին Բայրամովին տեղեկացրել է Իրանի շուրջ բանակցային գործընթացի մասին
13.05.2026 | 14:24
Հայկ Մարտիրոսյանը՝ 1er Open International de Lecci-ի առաջատարների թվում
13.05.2026 | 14:12
Երևանում կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի սննդի կետերից մեկի արտադրական գործունեությունը
13.05.2026 | 14:01
Հակոբ Արշակյանը ACT քոլեջի ուսանողների հետ քննարկել է նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները
13.05.2026 | 13:53
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է ստանում Լիոնել Մեսին «Ինտեր Մայամիում»
13.05.2026 | 13:45
Ախալցխայում հայկական եկեղեցուց սրբապատկերները դուրս են բերվել և նետվել աղբամանի մոտ. հետաքննություն է սկսվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.05.2026 | 13:36
Իրանը պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային զինանոցի շուրջ 70%-ը. NYT
13.05.2026 | 13:29
«200 հազար գրեֆ ենք արե, որ բան ըլնի էդ ապերացիան»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 13:24
Սերդար Քըլըչը՝ Թուրքիա-ի և ՀՀ-ի միջև երկկողմ առևտրի արգելքների վերացման մասին
13.05.2026 | 13:18
Երկաթուղային կապ ունենք մեր բարեկամ ՌԴ-ի հետ․ Փաշինյանը ներկայացնում է բալանսավորված արտաքին քաղաքականությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 13:10
Ավագանու անդամը պնդում է՝ ԴՕԿ-ը գրանցվել է կեղծիքներով, բայց ԿԸՀ-ն վարույթ չի հարուցել
13.05.2026 | 13:02
Ով ձայն է տալիս Ծառուկյանին, ուղիղ քվե է տալիս Ալեքսանդր Լուկաշենկոյին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 12:54
Ռուսական կողմն ԱԹՍ-ներով հարձակվել է ուկրաինական շրջանների վրա. զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ֆիսկալ ապակենտրոնացման հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչության անդամները, Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիաի (SALAR) դուստր կազմակերպության (SALAR international) գործադիր տնօրեն Ռայան Նոքսը, SALAR international դուստր կազմակերպության փորձագետ և ծրագրերի ղեկավար Էլթոն Սթաֆան: Վերջիններս աջակցություն են ցուցաբերում Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխման շրջանակում ֆինանսական քաղաքականության մշակման հարցում:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ֆիսկալ ապակենտրոնացման օրակարգը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով ստորագրված պարտավորությունների մաս է և SALAR international կազմակերպության կողմից իրականացվել են վերլուծություններ Հայաստանում ընդհանուր ֆիսկալ ապակենտրոնացման վերաբերյալ և ներկայացնում են որոշակի առաջարկություններ:

SALAR international դուստր կազմակերպության փորձագետ և ծրագրերի ղեկավար Էլթոն Սթաֆան ներկայացրել է համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ֆիսկալ ապակենտրոնացման գործիքների մշակմանն ուղղված ճանապարհային քարտեզը։

Նախ` անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին, գործիքակազմին, տեղական զարգացման խթաններին և այլն: Այնուհետև մանրամասներ են ներկայացվել բարեփոխումների գործընթացի վերաբերյալ, ըստ որի առաջարկվում է աստիճանական ֆիսկալ ապակենտրոնացում, տեղական մակարդակում հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում և այլն:

Մտքեր են փոխանակվել տեղական հարկերի և ոլորտային ֆինանսավորման գործիքների համակցված կիրառման, համայնքային արդյունավետ ծառայությունների տրամադրմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկրի ընդհանուր զարգացման համար հզոր համայնքներն առանցքային նշանակություն ունեն և նշել, որ վարչատարածքային բարեփոխումները ստեղծել են ուժեղ համայնքներ, իսկ առաջարկվող բարեփոխումները կապահովեն անհրաժեշտ գործիքներ որակյալ ծառայությունների մատուցման համար: Այս առումով, վարչապետը կարևորել է ներկայացված առաջարկություններն ու դրանց իրականացման ուղղությամբ հետագա քայլերը: