Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հեռանկարները
Քաղաքականություն
26.03.2026 | 19:24
Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 26-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ և քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից
Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։
Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։