Լուկաշենկոն բարեկամության պայմանագիր է կնքել Հյուսիսային Կորեայի հետ և զենք նվիրել Կիմ Չեն Ընին

Լուրեր

22.05.2026 | 11:08
«Բոլորին դեմ եմ» կուսակցության «բոչկա գլորելու» ակցիան Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 10:58
Խուզարկություն է իրականացվում Մարտուն Գրիգորյանի տանը
22.05.2026 | 10:51
Սևան-Ծափաթաղ ճանապարհին 22-ամյա կինը մեքենայից դուրս է նետվել և մահացել․ 21-ամյա վարորդը ձերբակալվել է
22.05.2026 | 10:40
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 5000 զինվորականի կուղարկի Լեհաստան
22.05.2026 | 10:31
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած «դիրք հանձնելու» տեսանյութի գործով կա քրեական վարույթ․ ՔԿ
22.05.2026 | 10:30
Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ-15 ԵԱ-ում
22.05.2026 | 10:21
Այդ տեսանյութի անձինք 2024-ից ՀՀ-ում չեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:17
ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային ավելի քան 100 մլն դոլարի Hawk-երի վաճառքը
22.05.2026 | 10:09
Ռոնալդուի դուբլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ Սաուդյան Արաբիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:00
Ինչի՞ Ուկրաինայի նախագահը չպիտի գար Հայաստան, ՌԴ նախագահը քա՞նի, անգամ ա գնացել Ադրբեջան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:49
Էսօր էլ լրտեսներ կան, որ չգիտեն՝ գիտենք. որ պահին ճիշտ համարենք, կգործենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:39
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 09:26
Հիմար հոլովակ են սարքել, որպեսզի հարցը ներմուծեն օրակարգ. Փաշինյանը՝ 300 000 ադրբեջանցիների խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:13
Գազի գնի հետ կապված հստակ պայմանավորվածության ենք եկել, պետք է պահել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 08:56
Սուտ է, Google-ի գոյութան ողջ ընթացքում Տիգրանաշենի անունն այդպես է եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարեկամության պայմանագիր է  ստորագրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ և նրան ինքնաձիգ նվիրել Ուկրաինայի հետ պատերազմում «Ռուսաստանի երկու հիմնական դաշնակիցների գագաթնաժողովում», գրում է Reuters-ը։

«Եթե թշնամիներ հայտնվեն»,- կատակել է  Լուկաշենկոն։

Կիմ Չեն Ընն իր հերթին հյուրին նվիրել է խեցիներից պատրաստված ծաղկաման՝ Լուկաշենկոյի ներդիր պատկերով։

Փհենյանում կայացած գագաթնաժողովը միավորել է երկու առաջնորդների, որոնք գտնվում են միջազգային պատժամիջոցների տակ և կարևոր աջակցություն են ցուցաբերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չորս տարվա պատերազմում։ Կիմը Մոսկվային տրամադրել է միլիոնավոր փամփուշտներ և զորքեր ուղարկել, նոր հնարավորություններ բացել՝ Ռուսաստանին օգնելու վտարել ուկրաինական ուժերին, որոնք 2024 թվականին գրավել էին նրա արևմտյան Կուրսկի շրջանի մի մասը, ասվում է հրապարակման մեջ։

Լուկաշենկոն թույլ է տվել, որ Բելառուսի տարածքն օգտագործվի որպես Ռուսաստանի ներխուժման մեկնարկային հարթակ 2022 թվականի փետրվարին, և հետագայում համաձայնվել է ռուսական մարտավարական միջուկային հրթիռներ տեղակայել իր տարածքում, որը սահմանակից է ՆԱՏՕ-ի երեք դաշնակից երկրների հետ։

Լուկաշենկոյի Փհենյան կատարած այցը նրա 33-ամյա կառավարման ընթացքում առաջինն է, նա ամրապնդում է կապերը Ռուսաստանին բարեկամ և Արևմուտքին թշնամաբար տրամադրված երկրների հետ՝ միաժամանակ փորձելով կարգավորել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Նրա այցը տեղի է ունենում անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեսպան Ջոն Քոուլի հետ հանդիպումից և 250 քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո՝ Բելառուսի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների հետագա մեղմացման դիմաց։

Բելառուսի պետական ​​«Բելտա» լրատվական գործակալությունը մեջբերել է Լուկաշենկոյի խոսքերը, որը Կիմին ասել է, թե իրենց երկրների միջև հարաբերությունները մտնում են «հիմնովին նոր փուլ»։

Կիմն էլ հավելել է, որ երկու կողմերն էլ շատ հարցերի շուրջ ունեն ընդհանուր դիրքորոշումներ, և որ «մենք դեմ ենք Արևմուտքի կողմից Բելառուսի վրա անտեղի ճնշմանը»։

«Օրակարգն ակնհայտ է՝ ինչպես շրջանցել պատժամիջոցները և խորացնել ռազմական համագործակցությունը։ Բելառուսների համար այս այցը ոչինչ չի նշանակում. այն ոչ մի օգուտ, ոչ մի փոփոխություն, ոչ մի հույս չի բերում։ Սա մարդկանց կամ երկրի մասին չէ, սա բռնապետերի հանդիպում է՝ բռնապետերի համար»,- Reuters-ին ասել է Բելառուսի աքսորյալ ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի աշխատակազմի ղեկավար Ֆրանակ Վյակորկան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի