Իրանն ամրապնդում է Խարգ կղզու պաշտպանությունը՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունից մտահոգության ֆոնին. CNN

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Թեհրանը լրացուցիչ զորքեր և ՀՕՊ համակարգեր է տեղակայում Խարգ կղզում՝ վախենալով ամերիկյան հնարավոր դեսանտային գործողությունից, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզությանը, փոխանցում է The Insider-ը։

Աղբյուրների տվյալներով՝ վերջին շաբաթներին Իրանը կղզի է տեղափոխել լրացուցիչ շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր և զինվորական անձնակազմ, ինչպես նաև սկսել է ականապատել ափամերձ գիծը։ Խարգ կղզին Իրանի համար կարևոր նավթային տերմինալ է, որը մշակում է երկրի նավթի արտահանման մոտ 90%-ը։

CNN-ի տվյալներով՝ Թրամփի վարչակազմը քննարկում է այն գրավելու համար ամերիկյան զորքեր օգտագործելու հնարավորությունը։ Սակայն պաշտոնյաները և ռազմական փորձագետները համաձայն են այն հարցում, որ նման գործողությունը կուղեկցվի զգալի ռիսկերով, այդ թվում՝ զինծառայողների կորուստներով։

Գործողության իրագործելիությունը նույնպես կասկածի տակ է դրվում. օրինակ՝ կղզու գրավումը քիչ հավանական է, որ ապահովի Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը և չի լուծի էներգակիրների գների աճի խնդիրը։

Խարգում գտնվող ռազմական օբյեկտները մարտի 13-ին արդեն ենթարկվել են ԱՄՆ ուժերի հարձակմանը։

Ավելի ուշ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը տարածաշրջան է տեղափոխում շուրջ 5000 լրացուցիչ ծովային հետևակայինի և 2000 դեսանտայինների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի