Սարգիս Խանդանյանը նշանակվել է Հունգարիայում կայանալիք ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ԵԱՀԿ գործող նախագահողի կողմից նշանակվել է Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար:

«Որպես հատուկ համակարգող եւ առաքելության ղեկավար՝ Սարգիս Խանդանյանը համակարգելու է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելությունների աշխատանքները:

Մարտի 24-26-ը Հունգարիայի մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում Սարգիս Խանդանյանը հանդիպումներ է ունեցել Հունգարիայում ընտրական գործընթացում ներգրավված պետական հաստատությունների, ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների, Հունգարիայի խորհրդարանի եւ կառավարության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի թիմի հետ:

Հանդիպումների ընթացքում Սարգիս Խանդանյանը ծանոթացել է ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին եւ քարոզարշավի ընթացքին:

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 12-ին»,- ասված է հաղորդագրությունում։