«Չուկ-չակ-չարակ-չակ» հեռացող գնացքը ձեզ է սպասում, պատասխան եք տալու․ Կյուրեղյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

«Պատկերացնո՞ւմ եք, սիրելի հայրենակիցներ, ինչքա՜ն են վախեցած թուրք-ադրբեջանական տանդեմին տված խոստումների չկատարման պարագայում իրենց սպասվող պատժից, որ այլևս պատերազմով են վախեցնում»,- ԱԺ նիստում դիմելով ՔՊ-ին՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Ուշադրությո՛ւն. նրանք չեն ասում, որ իրենց ընտրության ժամանակ պատերազմ չի լինելու: Իսկ որ իրենց իշխանության ժամանակ երեք պատերազմ ենք ունեցել, դա ուղղակի անհերքելի փաստ է: Թե ձեր իշխանության գալու, մնալու համար այն ժամանակ այդ պատերազմներն էին անհրաժեշտ, թե պայմանավորվածություն ունեք՝ երբ սկսել պատերազմ, երբ խաղաղության իմիտացիա սարքել, հիմա էլ նրանք չեն ասում, թե էլ ինչ գիտակցված զոհողությունների են գնալու, եթե վերընտրվեն»,-նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ ՔՊ-ականները չեն ասում, որ Սահմանադրությունը գրելու են Ադրբեջանի թելադրած տեքստով, մարզային բուհերը փակելով։

«Նրանք շատ արագ, հաշվի առնելով իրենց աճման տեմպերը, կդառնան վաղվա մեր երկրի քաղաքացիները և, ըստ Նիկոլիզմի 002 թեզի՝ մեր երկրի տերը: Նրանք չեն ասում, որ Ալիևը պահանջում է, որ այդ 300.000-ի անվտանգության ապահովման համար պետք է տեղակայվեն երրորդ երկրի ուժեր, ում վստահում է Ադրբեջանը, և դա իհարկե թուրքական կողմն է: Իսկ իրենք պատրաստ են այդ հրամանը կատարելու: Այս ամենի մասին դուք լռում եք:

Բայց իմացե՛ք. դուք չեք վերընտրվելու, պատերազմ էլ չի լինելու: Ինչպես հենց ձեր ղեկավարն ասաց մետրոյում՝ «Սա ձեր վերջին կանգառն է: Իջնելու եք»:

«Չուկ-չակ-չարակ-չակ» հեռացող գնացքը ձեզ է սպասում: Պատասխան եք տալու, ամեն մեկդ ձեր տեղում, ձեր չափով ու ձեր ժամանակին»,-ասաց Կյուրեղյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։