Ստամբուլում թմրանյութերի հետ կապված հետաքննության ձերբակալվածների թվում են ֆուտբոլային ակումբների նախկին նախագահներ ու այլ հայտնիներ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Թուրքիայի «Բեշիկթաշի» նախկին նախագահ Ֆիքրեթ Օրմանը և «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Բուրաք Էլմասը Ստամբուլում թմրանյութերի հետ կապված ընդլայնվող հետաքննության շրջանակում ձերբակալված 14 անձանց թվում են,  հայտարարել են դատախազները։ Կալանքի օրդեր է տրվել, ընդհանուր առմամբ, 16 կասկածյալի համար, հաղորդում է պետական ​​«Անադոլու» լրատվական գործակալությունը, գրում է Turkish Minute-ը։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը նշել է, որ հետաքննությունը սկսվել է «հասարակական բարոյականությունը, հասարակության կառուցվածքը և ընտանեկան կարգը պաշտպանելու համար»։

Ձերբակալման օրդերներ են տրվել անձնական օգտագործման համար թմրանյութեր պահելու կամ թմրանյութերի օգտագործումը խթանելու մեջ կասկածվող անձանց նկատմամբ։ Ոստիկանությունը միաժամանակյա խուզարկություններ է իրականացրել Ստամբուլի 16 վայրերում՝ ձերբակալելով 14 կասկածյալի, մինչդեռ ևս երկուսի համար ձերբակալման օրդերները դեռևս ուժի մեջ են, ասվում է հայտարարության մեջ։

Ձերբակալվածների թվում են նաև գործարար Հաքան Սաբանջըն և նախկին մոդելներ Գյուզիդե Դուրանը և Դիդեմ Սոյդանը, ինչպես նաև մի քանի այլ անձինք գործարար և հասարակական շրջանակներից։

Հայտնի դերասանուհի Հանդե Էրչելը երկու կասկածյալներից մեկն է, որոնց նկատմամբ կալանքի օրդեր է տրվել, ենթադրվում է, որ նա գտնվում է արտերկրում։ Սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ նա նշել է, որ հետաքննության մասին տեղեկացել է լրատվամիջոցների հաղորդագրություններից և կվերադառնա Թուրքիա՝ ցուցմունք տալու և իրավիճակը պարզաբանելու համար։

Թուրքական օրենսդրության համաձայն՝ թմրանյութերի հետ կապված հանցագործությունները կարող են պատժվել մինչև հինգ տարի ազատազրկմամբ։ Առաջին անգամ անձնական օգտագործման հետ կապված դեպքերում դատարանները հաճախ ազատազրկման փոխարեն ընտրում են պայմանական դատավճիռներ կամ բուժման ծրագրեր։

Այս գործը վերջին ամիսներին Ստամբուլում սկսված թմրանյութերի դեմ պայքարի ավելի լայն գործողությունների շարքի մի մասն է, որոնցում ավելի ու ավելի շատ են ներգրավված հեռուստատեսության, երաժշտության և մեդիա ոլորտների ներկայացուցիչներ։

Հետաքննության նախորդ փուլերում նմանատիպ մեղադրանքներով ձերբակալվել կամ կալանավորվել են տասնյակ կասկածյալներ, որոնցից մի քանիսը հետագայում ազատ են արձակվել՝ ցուցմունքներ և կենսաբանական նմուշներ տրամադրելուց հետո։

Քննադատները պնդում են, որ  թմրանյութերի հետաքննությունները երբեմն լայնորեն լուսաբանվում են, մինչդեռ իրավապահ մարմինները բավարար չափով չեն թիրախավորում խոշորածավալ ապօրինի առևտրի ցանցերը։

Թուրքիայի ոստիկանության 2025 թվականի զեկույցի համաձայն՝ Թուրքիան դուրս է եկել ապօրինի թմրանյութերի տարանցիկ ուղու իր ավանդական դերից և ավելի ու ավելի է դառնում ինչպես նպատակակետային շուկա, այնպես էլ արտադրության կենտրոն, մասնավորապես՝ սինթետիկ նյութերի։ Զեկույցում արձանագրվել է թմրանյութերի հետ կապված գործողությունների կտրուկ աճ, միայն Ստամբուլում հայտնաբերվել են տասնյակ օբյեկտներ։

Ոմանք նաև քաղաքական ենթատեքստ են տեսնում հայտնիների հետ կապված գործերում՝ ասելով, որ դրանք կարող են արտացոլել Թուրքիայում 2002 թվականից ի վեր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) օրոք առկա ավելի լայն մշակութային լարվածությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի