Իսրայելն Ադրբեջան և Վրաստան ճանապարհորդելու հետ կապված նախազգուշացում է տվել՝ վկայակոչելով «Իրանի կողմից աջակցվող ահաբեկչությունները»

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը (NSC) առաջիկա հրեական տոների նախաշեմին հրապարակել է «Իրանին սահմանակից մի շարք երկրներ» ճանապարհորդելու հետ կապված նախազգուշացում՝ նշելով այն մտահոգությունները, որ «Իրանի հետ կապված կամ նրանից ազդված անձինք կարող են ահաբեկչական հարձակումներ իրականացնել Իսրայելի կամ հուդայականության հետ նույնականացված վայրերում», գրում է OC Media-ն։

Երեքշաբթի հրապարակված նախազգուշացումը, որպես մարտ ամսվա սկզբին արված նախորդ հայտարարության ավելի մանրամասն փոփոխություն, հնչում է այն ժամանակ, երբ ԱՄՆ-Իսրայել պատերազմը Իրանի դեմ մոտենում է չորրորդ շաբաթվան։

NSC-ն հայտարարել է, որ «Իրանի հետ շարունակվող պատերազմը մեծացնում է ահաբեկչության սպառնալիքն արտերկրում գտնվող իսրայելցիների դեմ», հղում անելով Արևմուտքի տարբեր երկրներում հրեական վայրերի վրա վերջերս կատարված մի քանի ահաբեկչական հարձակումներին։ Նշվում է, որ որ սպառնալիքները սրվում են Պասեքի և այլ իսրայելական կամ հրեական տոների պատճառով։

«Իրանին սահմանակից երկրների (Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Պարսից ծոցի երկրներ) վերաբերյալ խորհուրդ ենք տալիս չմասնակցել Իսրայելի կամ հուդայականության հետ կապված վայրերում կազմակերպվող միջոցառումներին (ներառյալ տոնական ճաշկերույթներին՝ հաշվի առնելով այն մտավախությունները, որ դրանք կդառնան իրանական տարրերի կողմից կինետիկ հարձակումների թիրախ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախորդ նախազգուշացման մեջ, որը հրապարակվել էր մարտի 5-ին, Վրաստանի կամ Ադրբեջանի մասին չէր խոսվում: Ազգային անվտանգության խորհուրդը հստակ չի նշել, թե ինչու են երկու երկրները ներառվել այս հայտարարության մեջ, սակայն վերջերս եղել են պնդումներ «Ադրբեջանում հրեական վայրերին ուղղված իրանական ահաբեկչական դավադրությունների կանխարգելման, ինչպես նաև Վրաստանում իրանական ազդեցության աճի մասին մեղադրանքների մասին»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի