Իրանի ԶՈՒ-ն պնդում է, որ հրթիռներ են արձակել ԱՄՆ USS Abraham Lincoln ավիակրի ուղղությամբ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Իրանը թևավոր հրթիռներ է արձակել USS Abraham Lincoln ավիակիրի ուղղությամբ, ասվում է երկրի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ, որը տարածվել է պետական ​​հեռուստատեսությամբ՝ նախազգուշացնելով հետագա արձակումների մասին, եթե հարվածային խմբի նավերը մոտենան իրանական հասանելիությանը։

«Իրանական ռազմածովային ուժերի «Քադեր» թևավոր հրթիռները (ափամերձ տեղակայման հականավային հրթիռ) թիրախավորել են ԱՄՆ-ին պատկանող Abraham Lincoln ավիակիրը և ստիպել փոխել իր դիրքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանիի խոսքով՝ ավիակիրների խմբի շարժումները «մշտապես վերահսկվում են… և հենց որ այս թշնամական նավատորմը հայտնվի մեր հրթիռային համակարգերի հասանելիության սահմաններում, այն կենթարկվի Իրանի ռազմածովային ուժերի հզոր հարվածների»։

Ավելի վաղ էլ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել էր Վաշինգտոնին՝ «չփորձարկել Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ պաշտպանելու իր տարածքը», այն բանից հետո, երբ հաղորդվեց, որ Միացյալ Նահանգներն ավելի շատ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի