Հունգարիան կդադարեցնի Ուկրաինային գազի մատակարարումը՝ մինչև «Դրուժբա»-ով չվերականգնվի նավթի տարանցումը

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Հունգարիան կդադարեցնի գազի մատակարարումն Ուկրաինային՝ մինչև «Դրուժբա» խողովակաշարով նավթի հոսքի վերականգնումը, հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, գրում է Meduza-ն։

«Քանի դեռ Ուկրաինան նավթ չի մատակարարում, գազ չի ստանա Հունգարիայից։ Մենք կպաշտպանենք էներգետիկ անվտանգությունը, կպահպանենք բենզինի կարգավորվող գները և գազի նվազեցված սակագինը տնային տնտեսությունների համար»,- գրել է Օրբանը սոցիալական ցանցերում՝ հրապարակելով իր հայտարարության տեսանյութը։

Նա ասել է, որ սա իր «վերջին առաջարկն» է, քանի որ Ուկրաինան 30 օր շարունակ փակել էր «Դրուժբա» խողովակաշարը։ Հունգարիան, նրա խոսքով, աստիճանաբար կդադարեցնի գազի մատակարարումը և ազատված ծավալները կպահի իր պահուստարաններում։

Վերջին մի քանի շաբաթներին Հունգարիան պահանջում է Ուկրաինայից վերանորոգել «Դրուժբա» խողովակաշարի այն հատվածը, որով Բուդապեշտը ռուսական նավթ է ստանում։ Մասնավորապես, այս պատրվակով Հունգարիան արգելափակում է Կիևին տրամադրվող 90 միլիարդ դոլարի եվրոպական վարկը՝ մեղադրելով Ուկրաինային նավթի մատակարարումը դիտավորյալ դադարեցնելու մեջ։

Փետրվարի կեսերին Հունգարիան հայտարարեց, որ կդադարեցնի դիզելային վառելիքի մատակարարումը Ուկրաինա, նաև «Դրուժբա»-ով մատակարարումների ընդհատման պատճառով։ Նմանատիպ որոշում կայացրել է նաև Սլովակիան, որը նույնպես ստանում է ռուսական նավթ:

Միևնույն ժամանակ, Հունգարիան սպառնում էր դադարեցնել էլեկտրաէներգիայի և բնական գազի արտահանումը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի