Մեծամորում դիտավորյալ ավտոմեքենայի հրկիզման դեպքով կալանավորվել է 29-ամյա տղամարդ, ներգրավվել է անչափահաս

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Մեծամորում ավտոմեքենայի հրկիզման դեպքի առթիվ բացահայտվել է, որ 29-ամյա տղամարդը դրդել է 17-ամյա պատանուն կատարել հրկիզումը։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ անչափահասի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, իսկ տղամարդը կալանավորվել է։

«Մարտի 6-ի առավոտյան` ժամը 5-ին, Մեծամոր քաղաքի բնակիչը օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեց՝ տեղեկացնելով, որ մոտակայքում մեքենա է այրվում։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները դեպքի վայրում պարզեցին, որ հրդեհվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա։ Տուժողը հաղորդում տվեց, որ մեքենան հրկիզել է նախկին ընկերը։

Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հրկիզողը նախկին ընկերը չէ, այլ Մեծամոր քաղաքի բնակիչ 17-ամյա պատանին։ Նա հայտնաբերվեց Լեռնագոգ գյուղում, ձերբակալվեց և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանեց արարքը։

Հետագա գործողություններով ստացվեցին փաստական տվյալներ, որ Ոսկեվազի 29-ամյա բնակիչ՝ տուժողի նախկին ընկերը, նախօրոք տեղադրել էր բենզինով տարա, պատանուն հայտնել դրա մասին ու դրդել հրկիզել մեքենան։
Մարտի 13-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում անչափահասի նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով, նրա նկատմամբ կիրառվեց դաստիարակչական հսկողություն։ Նույն օրը 29-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու փորձի և անչափահասին ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն մասնակից դարձնելու հատկանիշներով։

Տղամարդը կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։