Եթե Թադևոս Ավետիսյանն ընտրվեց, հանձնաժողովում մենք առանց ընդդիմությա՞ն ենք մնալու․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Թադևոս Ավետիսյանին։ Թեկնածուի կենսագրությունը ներկայացնող Արծվիկ Մինասյանին հարց ուղղեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։

«Մեր հանձնաժողովում, ըստ քվոտայի, «Հայաստան» դաշինքն ունի երեք պատգամավոր՝ Թադևոս Ավետիսյանը, Իշխան Սաղաթելյանը և Աշոտ Սիմոնյանը։ Սաղաթելյանն ընդհանրապես մեր նիստերին չի մասնակցել, առաջին իսկ օրվանից երբեք չի եկել։ Վերջին ամիսներին պարոն Սիմոնյանն էլ չի մասնակցում, և մենք մենակ պարոն Ավետիսյանի հետ ենք աշխատում։ Հիմա եթե պարոն Ավետիսյանն էլ ընտրվեց հանձնաժողովի անդամ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում մենք առանց ընդդիմությա՞ն ենք մնալու»,- ասաց Թունյանը։

Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս Ազգային ժողովին ամիսների աշխատանք է մնացել։

«Հուսամ, որ այլևս հարցադրումը չի լինի՝ առանց ընդդիմության ենք մնալու, թե ոչ։
Վստահ եմ, որ առաջիկա ամիսները կործանարար չեն լինի հանձնաժողովի գործունեության համար, եթե պարոն Ավետիսյանն ընտրվելու դեպքում տեղափոխվի չափազանց կարևոր ոլորտ՝ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտը։ Կարծում եմ հանրային ծառայության մեջ պարոն Ավետիսյանի ներդրումը կարող է շատ ավելի մեծ ու շոշափելի լինել»,- մասնավորապես, ասաց Մինասյանը։

«Դուք չասեցիք՝ պարոն Ավետիսյանը կգնա, բայց երկու պատգամավոր ունենք, իրենք կմասնակցեն։ Դուք ասում եք՝ ոչինչ, յոլա կգնաք երկու ամիս։ Ուզում էի որպես մարդ, որը պիտի հիմա քվեարկի կողմ կամ դեմ պարոն Ավետիսյանին, ինձ համար նաև նշանակություն ունի ձեր վերաբերմունքը Ազգային ժողովի աշխատանքներին»,- իր հերթին, նշեց Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։