Պենտագոնը Մերձավոր Արևելք լրացուցիչ հազարավոր զինվորների կուղարկի. ԶԼՄ-ներ

Լուրեր

16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պատերազմի նախարարությունը նախատեսում է ևս շուրջ 3000 զինվորականի ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանում գործողություններին աջակցելու համար։ Այս մասին հայտնել են The Wall Street Journal-ի կողմից մեջբերված երկու պաշտոնյաներ, գրում է DW-ն։

Reuters-ը նույնպես հաղորդել է, որ սպասվում է հազարավոր զինվորների տեղակայում, հղում անելով թեմային ծանոթ երկու անձանց։

Զորքերը կներգրավվեն բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայից՝Airborne Division, որը հայտնի է աշխարհի ցանկացած վայրում արագ տեղակայվելու իր ունակությամբ։ Պաշտոնյաները չեն նշել, թե Մերձավոր Արևելքի որ մասում են տեղակայվելու զորքերը կամ երբ են ժամանելու։

82-րդ օդադեսանտային դիվիզիան տեղակայված է Ֆորտ Բրեգում՝ Հյուսիսային Կարոլինայում, և մասնագիտացած է «թշնամական կամ վիճելի տարածքներ պարաշյուտով թռիչքների մեջ՝ ցամաքը պաշտպանելու համար»։ Պաշտոնյաները WSJ-ին և Reuters-ին ասել են, որ Իրանում զորքեր տեղակայելու որոշում դեռևս չի կայացվել։

Սակայն ռազմական ներկայությունը կարող է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ապագա գործողությունների տարբերակներ տալ, ինչպիսիք են Հորմուզի նեղուցի ուժով վերաբացումը կամ Իրանի ռազմավարական կղզիների գրավումը, հաղորդում է WSJ-ն։

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են առաջիկա օրերին Մերձավոր Արևելքում տեղակայել առնվազն 1000 զինծառայող 82-րդ օդադեսանտային դիվիզիայից, ըստ ծրագրերի մասին տեղյակ երեք անձանց։ Ըստ աղբյուրների` զորակազմի մեջ կլինեն 1-ին բրիգադի մարտական ​​​​խմբի գումարտակը, դիվիզիայի շտաբը, ինչպես նաև դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Բրենդոն Թեգտմայերը:

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը տարածաշրջանում տեղակայել է 2500 ծովային հետևակի և նավաստիների՝ USS Boxer դեսանտային հարձակողական նավի վրա։ The New York Times-ը երկուշաբթի առաջինն էր հաղորդել, որ Թրամփի վարչակազմը քննարկում է 82-րդ օդադեսանտային դիվիզիայի հնարավոր տեղակայման հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի