Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերության հանդիսավոր միջոցառմանը
Տնտեսություն
25.03.2026 | 11:46
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերության կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը՝ նվիրված Lloyd’s շուկայի բրոքերական հավատարմագրում ստանալուն։
««Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերությունը առաջինը Հայաստանում ստացել է միջազգային հեղինակավոր Lloyd’s շուկայի բրոքերական հավատարմագրում։ Այս նշանակալի ձեռքբերումը վկայում է ընկերության մասնագիտական բարձր մակարդակի, վստահելիության և միջազգային չափանիշներին համապատասխանության մասին։

Հանրապետության նախագահը ողջունել է հայկական կազմակերպության հեղինակավոր ձեռքբերումը և հաջողություններ ու նորանոր վերելքներ մաղթել»,- ասված է հաղորդագրությունում։