Ֆիլիպիններն էներգետիկ արտակարգ իրավիճակ է հայտարարել Իրանի պատերազմի պատճառով

Լուրեր

30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
Բոլորը

Ֆիլիպինները դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը պաշտոնապես հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ դրություն՝ Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով, գրում է BBC-ն։

Երկիրն իր նավթի 98%-ը ներմուծում է Պարսից ծոցից, և ֆիլիպինցի սպառողները վերջին երեք շաբաթների ընթացքում արդեն բախվել են վառելիքի գների բազմակի բարձրացման․ դիզելային վառելիքի և բենզինի գները կրկնապատկվել են պատերազմի սկսվելուց ի վեր։

Գործադիր հրամանագրում նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերը նշել է երկրի էներգամատակարարմանը սպառնացող «անխուսափելի վտանգի» մասին՝ ասելով, որ հռչակագիրը կառավարությանը կտա իրավական լիազորություններ՝ էներգետիկ կայունությունն ապահովելու և տնտեսությունը պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու նպատակով։

Հրամանագրի համաձայն՝ ստեղծվել է հանձնաժողով, որը կվերահսկի վառելիքի, սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների կանոնավոր բաշխումը: Կառավարությունը նաև լիազորված է ուղղակիորեն գնել վառելիք և նավթամթերք՝ պաշարները համալրելու համար։

Երեքշաբթի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Ֆիլիպիններում վառելիքի պաշարները բավարար են մոտավորապես 45 օրվա համար՝ ներկայիս սպառման մակարդակով։

Հրամանն ուժի մեջ կմնա մեկ տարի, եթե նախագահն այն չերկարաձգի կամ չեղյալ չհայտարարի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի