Իրանում պատերազմը հակասում է միջազգային իրավունքին. Գերմանիայի նախագահ

Լուրեր

30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմը «ճակատագրական քաղաքական սխալ» է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բեռլինում երկրի ԱԳ նախարարության վերակազմավորման 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Քաղաքական գործչի խոսքով՝ Իրանում ռազմական արշավը «հակասում է միջազգային իրավունքին» և «կարող էր կանխվել»։

«Ճեղքը չափազանց խորն է, և ամերիկյան ուժային քաղաքականության նկատմամբ վստահությունը կորել է ոչ միայն դաշնակիցների շրջանում, այլև ամբողջ աշխարհում»,- ասել է Շտայնմայերը։

Նա հավելել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերություններն «այլևս չեն վերադառնա 2025 թվականի հունվարի 20-ից առաջ եղած ժամանակահատվածին», երբ սկսվել է Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետը։ Շտայնմայերը կարծիք է  հայտնել, որ Բեռլինը պետք է պրագմատիկ լինի ներկայիս ամերիկյան վարչակազմի հետ իր հարաբերություններում և «կենտրոնանա իր հիմնական շահերի վրա», բայց «չզիջի իր սկզբունքներին» կամ անտեսի միջազգային իրավունքը։

«ԱՄՆ կառավարությունն ունի մեզանից տարբերվող աշխարհայացք՝ այնպիսին, որը չի հարգում սահմանված կանոնները, գործընկերությունները կամ դժվարությամբ ձեռք բերված վստահությունը։ Մենք չենք կարող փոխել դա։ Մենք պետք է գործ ունենանք դրա հետ։ Բայց ես համոզված եմ, որ մենք որևէ պատճառ չունենք միանալու այդ աշխարհայացքին»,- ասել է նա։

Շտայնմայերը շեշտել է, որ Գերմանիայի արտաքին քաղաքականությունն «ավելի համոզիչ  չի լինի, եթե միջազգային իրավունքի խախտումը չանվանենք միջազգային իրավունքի խախտում»։

«Միջազգային իրավունքը հին ձեռնոց չէ, որը մենք պետք է դեն նետենք, ինչպես ուրիշներն են անում»,- ասել է նա։

Գերմանիայի նախագահը կրկնել է, որ Եվրամիությունը կառուցված է օրենքի և կանոնների վրա, և այն «կփլուզվի, եթե ընդունենք բիրտ ուժի աշխարհայացքը»։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, իր հերթին, ուշադրություն է  հրավիրել տրանսատլանտյան հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունների վրա։ Նրա կարծիքով՝ Եվրոպայի անվտանգությունը, որը, հավանաբար, վերջին 75 տարվա ընթացքում ամենալուրջ սպառնալիքի տակ է, պետք է դառնա «առաջնահերթություն»։

Միաժամանակ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել բոլորին հիշել, որ հենց Միացյալ Նահանգներն է օգնել Գերմանիան ազատագրել նացիստական ​​ռեժիմից, ստեղծել Դաշնային Հանրապետությունը և հնարավոր է դարձրել երկրի վերամիավորումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի