Նախանձում են ՔՊ-ին․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
Բոլորը

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը քննադատել է ընդդիմությանը՝ նշելով, որ այն չի ձևավորում սեփական քաղաքական օրակարգ։

Նրա խոսքով՝ նախընտրական տարվա պայմաններում ակնկալվում էին բովանդակային ելույթներ, սակայն, ըստ պատգամավորի, խորհրդարանում կրկին հնչում են «մաղձ, թույն, վատատեսություն և բամբասանք»՝ առանց ապագային ուղղված քննարկումների։

Դավոյանը պնդել է, որ ընդդիմությունը գործում է իշխանության օրակարգի շրջանակում։
«Դուք վազում եք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետևից։ Դուք սպասարկում եք մեր օրակարգը, դուք մեր օրակարգի սպասարկող քաղաքական ստրուկներն եք։ Դուք չունեք միտք, չունեք տեսլական, չունեք ապագա, ոչ մի բան ասելիք չունեք»,- ասել է նա։

Պատգամավորը նաև անդրադարձել է վարչապետի ուղիղ եթերներին՝ նշելով, որ ընդդիմության քաղաքական ակտիվությունը կախված է դրանցից։ «Ձեր քաղաքական օրակարգը կախված է Նիկոլ Փաշինյանի լայվերից։ Լայվից լայվ ձեր կենսունակությունն է։ Մի բան գտնեք այդ լայվի հետ կապված, խոսեք, քննարկեք, սպասեք հաջորդ լայվին»,- ընդգծել է Դավոյանը։

Նրա գնահատմամբ՝ ընդդիմության գործունեությունը ազդեցություն չունի քաղաքացիների վրա։ «Մենք երբ շրջում ենք Հայաստանի Հանրապետությունում, որևէ մեկը ձեր մասին չի հիշեցնում, որևէ մեկը ձեր այս հինգ տարվա ընթացքում ասած թեզերից որևէ մեկը չի մեջբերում։ Դուք որևէ ազդեցություն չունեք քաղաքացիների մտքի և երազանքների վրա»,- նշել է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։