Աննա Մկրտչյանն ու ՔՊ-ականները վիրավորում են միմյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդես է եկել կոշտ քննադատությամբ՝ անդրադառնալով Սահմանադրության հնարավոր փոփոխություններին։

Նա պնդել է, որ ամիսներ շարունակ բարձրաձայնել է՝ իշխանությունները պատրաստվում են փոփոխությունների, որոնք, իր գնահատմամբ, միտված են «հայկական պետականության հիմքերի թուլացմանը»։ Պատգամավորի խոսքով՝ նախկինում հանրությանը վստահեցվել է, թե Սահմանադրության նախաբանը և Անկախության հռչակագրին հղումը փոփոխության չեն ենթարկվելու, սակայն այժմ, ըստ նրա, իրավիճակը փոխվել է։

«Ակնհայտ է, որ մայր օրենքի մեջ փոփոխության է ենթարկվում մի բան՝ անում են ամեն ինչ, որպեսզի որևէ բան չհուշի, որ դա հայկական պետականության Սահմանադրություն է»,- նշել է Մկրտչյանը։

Պատգամավորը նաև պնդել է, որ փոփոխությունները կապված են արտաքին ազդակների հետ՝ նշելով, թե դա «հանձնարարական է եղել Ադրբեջանի կողմից»։ Նրա ձևակերպմամբ՝ իշխանությունները պատրաստակամ են կատարել այդ պահանջները։

Մկրտչյանը զուգահեռ է անցկացրել Արցախի շուրջ զարգացումների հետ՝ նշելով, որ, իր կարծիքով, կիրառվում է նույն «սխեման»։

«Ձեզ ասում էին՝ պիտի իջեցնենք նշաձողը, արդյունքում զրոյացրեցին Արցախի Հանրապետությունը։ Հիմա ասում են՝ պիտի իջեցնենք Սահմանադրության նշաձողը, արդյունքում զրոյացնելու են Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է նա։

Ելույթից հետո Մկրտչյանի և ՔՊ-ական պատգամավորների միջև լեզվակռիվ է սկսվել՝ փոխադարձ վիրավորանքներով։

Մանրամասները՝ տեսանյութում։