Դիվանագիտական կարճատեսության ցցուն և աններելի ակտ․ Գալստյանը՝ Գարեգին Բ-ին Վրաստան մեկնել չթույլատրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
Բոլորը

«Սիրելի հայրենակիցներ, երեկ Վրաստանը վերջին հրաժեշտը տվեց Իլյա Երկրորդին։ Եռօրյա սգո ընթացքում վրաց ժողովուրդը իր ցավն ու ակնածանքը դրսևորեց պատրիարքի նկատմամբ՝ միաժամանակ իր խոնարհումը բերելով 326 թվականից պետական հռչակած իր կրոնի և եկեղեցու նկատմամբ»,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ շեշտելով, որ անընդունելի էր Գարեգին Բ-ի բացակայությունը։

«Գարեգին Բ-ին քննիչը չարտոնեց մեկնել Հայաստանից, սա պաշտոնապես է, բայց մի՞թե ակնհայտ չէ, որ չարտոնեց անձամբ Փաշինյանը, քանզի նա է Կառավարությունը, միաժամանակ՝ գլխավոր դատախազը, հոգևոր բարենորոգիչը, կադրերի բաժնի վարիչն ու քրեական գործեր կարճողը։ Վաղուց հեգնական ավարտ ունեցող սարսափի և մղձավանջի ֆիլմ հիշեցնող մեր իրականության մեջ ոչինչ այլևս չի զարմացնում։ Եվ այնուամենայնիվ, չեմ կարող ցավով և ամոթով չարձանագրել, որ այս կամայական և ապօրինի որոշումը ոչ միայն հայ առաքելական եկեղեցու նկատմամբ փոքրության, փոքրոգության և վրեժխնդրության հերթական քայլն է, այլև արգահատելի վերաբերմունք՝ եղբայրական վրաց ժողովրդի և նրա կորստի նկատմամբ։

Սա նաև դիվանագիտական կարճատեսության դրսևորում և աններելի ակտ է տարածաշրջանում դարավոր բարեկամ երկրի՝ սեփական եկեղեցու բացառիկությունը գնահատող վրաց ժողովրդի հանդեպ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։