Պատերազմի մասնակիցների հարազատներն ԱԺ-ի դիմաց ակցիա են անում` քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման պահանջով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 17:10
Կմասնակցե՞ն արդյոք քաղաքացիները հունիսի 7-ի ընտրություններին․ ՀԱՐՑՈՒՄ
13.05.2026 | 17:00
Հայկ Մարությանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 16:53
ՆԳՆ-ից հերքում են Գագիկ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատման մասին հայտարարությունը
13.05.2026 | 16:51
Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահին. վերջինը Ստեփանակերտ է այցելելու
13.05.2026 | 16:42
Թրամփը ժամանել է Պեկին՝ բարձր մակարդակի բանակցությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 16:38
Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից. սկզբում հաղորդվում էր պայթյունի մասին
13.05.2026 | 16:27
Զյուգանովը պահանջել է, որ դադարեն Նիկոլ Փաշինյանին ընդունել Մոսկվայում
13.05.2026 | 16:21
Իրաքի հավաքականի 5 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել ԱԱ-2026-ից առաջ
13.05.2026 | 16:10
Հայաստանն ու Թուրքիան անցնում են ուղիղ առևտրի․ ներմուծումը հնարավոր կլինի առանց միջնորդների․ ՊԵԿ
13.05.2026 | 16:00
Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
13.05.2026 | 15:51
Դավիթ Բալայանը տարեց քույրերի սպանության համար ցմահ դատապարտվածին ազատել է պատիժը 12 տարի կրելուց հետո
13.05.2026 | 15:40
Օգնյեն Չանչարևիչն ուշագրավ դրվագ է վերհիշել Թուրքիայի հավաքականի դեմ արտագնա խաղից
13.05.2026 | 15:30
Skolkovo-ի 70-ից ավելի գործարարներ Երևանում են․ Big Projects-ը բիզնես կրթությունը բերում է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 15:19
Դասաժամերը կրճատել են՝ ՔՊ քարոզարշավին մասնակցելու համար․ ԿԳՄՍՆ-ն քննություն կանցկացնի
13.05.2026 | 15:10
Փաշինյանը՝ ֆորպոստ չլինելու մասին // ՀԱԷԿ-ի ներդրումային ծրագիրը հաստատվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ Ազգային Ժողովի շենքի Բաղրամյան պողոտայի մուտքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպվել՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի զեկույցը հանրայնացնելու պահանջով։

Հիշեցնենք, որ 2025թ. սեպտեմբերին հանձնաժողովն ավարտել է աշխատանքները և զեկույցն ուղարկել ԱԺ նախագահին։ Սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարած սեպտեմբերի 30-ին կամ հաջորդ օրվա լիագումար նիստին զեկույցն այդպես էլ չհրապարակվեց։ Հակառակը, ԱԺ նախագահի խոսքով՝ զեկույցը լիագումարի օրակարգ ներառելու իրավական հիմք չկա:

Ակցիայի նախաձեռնող խումբը պնդում է, որ ԱԺ-ն պարտավոր է հանրայնացնել զեկույցը, քանի որ սա այն փաստաթուղթն է, որը շատ սպասված է, որի ուղղությամբ հարկատուների հաշվին կատարված է մեծ ծավալի աշխատանք և այդ աշխատանքը պետք է անհետևանք չմնա։ «Զեկույցին հետևելու են քրեական գործեր, դրանք հազարներ են, այո՛, հազարավոր գործեր»,- ասել էր հանձնաժողովի նախագահը։

Տվյալ իրավիճակը հանրային դժգոհություն է առաջացրել հատկապես անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատների, պատերազմի մասնակիցների և Հայրենիք կորցրած արցախցիների կողմից։

Ստեղծվել է պահանջը բարձրաձայնող անհատների նախաձեռնող խումբ, որի անդամները պատրաստվում են գրավոր դիմել ԱԺ երեք խմբակցություններին։

«Երբ իշխանությունները ստեղծեցին 44–օրյա պտերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, հայտարարում էին, որ սա, իբր, լույս է սփռելու տեղի ունեցածի վրա, դատական ակտեր են լինելու, հնչեղ ձերբակալություններ են լինելու, դրանից հետո հանկարծակի բոլորը դրա մասին լռեցին, ասում են՝ հանձնաժողովն ուշացրել է զեկույցը, դրա համար չի հրապարակվում։ Հետո էլ սկսեցին խոսել, որ, իբր, դա հույժ գաղտնի է։ Ի՞նչն է հույժ գաղտնի, մենք կորցրել ենք մի ամբողջ երկրորդ հանրապետություն։ Մեր հայրենակիցներն այնտեղից բռնի ուժով տեղահանվել են, մենք հազարավոր կյանքեր ենք կորցրել, հասկանո՞ւմ եք, սա աղետ է։ Մեր պետականությունն այսօր սարքել են բռոշկա, կպցրել են դոշներին։ Հայաստանի Հանրապետությունն իր ամբողջ մեծությամբ, հզորությամբ ոչ մեկդ չեք կարող ձեր դոշին ման տալ, դուք դրա տակ կխեղդվեք»,- հայտարարեց «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ակցիայի կազմակերպիչ Գևորգ Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։