Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 33-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ։ Հաղթող 23 բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածքից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը: Գնահատման ընթացքում հաշվի են առնել նաև ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների և ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները:

Global Finance-ը շեշտում է, որ 2026թ.-ի մրցանակակիր բանկերը բարդ շուկայական պայմաններում կարողացել են արձագանքել իրենց հաճախորդների կարիքներին և արձանագրել տպավորիչ արդյունքներ՝ միաժամանակ հիմք ստեղծելով ապագա հաջողությունների համար։ Ամսագրի գնահատմամբ, հաղթող կազմակերպությունները սակագների և համաշխարհային առևտրի շուրջ շարունակվող անորոշության պայմաններում հմուտ կերպով կառավարել են իրենց ակտիվներն ու պարտավորությունները։

«Աշխարհաքաղաքական անկայունության, աճող ֆինթեք մրցակցության պայմաններում բանկային համակարգը շարունակում է ցուցաբերել դիմադրողականություն», – նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «2026 թվականի «Աշխարհի լավագույն բանկեր» մրցանակաբաշխությունը պարգևատրում է այն հաստատություններին, որոնք լավագույնս կառավարում են իրենց ակտիվներն ու պարտավորությունները՝ միաժամանակ ներդրումներ կատարելով թվային նորարարության և արհեստական բանականության մեջ՝ իրենց հաճախորդների փոփոխվող կարիքները բավարարելու համար»։

«Հայաստանի լավագույն բանկ» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 11-րդ անգամ։

«Շնորհակալություն եմ հայտնում Global Finance-ին այս հեղինակավոր մրցանակի համար։
Այս ձեռքբերումը փոփոխվող միջավայրում մարդակենտրոնությունը պահպանելու, ինչպես նաև թվային հարթակները զարգացնելու ու տեխնոլոգիական նորարարություններին համընթաց քայլելու մեր հանձնառության ճանաչումն է: Եվս մեկ անգամ Հայաստանի լավագույն բանկ ճանաչվելը մեզ համար շատ պատվաբեր և, միևնույն ժամանակ, պարտավորեցնող է: Ամերիաբանկը շարունակում է հավատարիմ մնալ հաճախորդներին միջազգային որակի ֆինանսական ծառայություններ և գործարար լուծումներ տրամադրելու իր առաքելությանը», – նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Հավելենք, որ Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, 2026թ. մարտի 20-ին արդեն պաշտոնապես միացել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսին։ 2026թ մարտի 23-ին այս փոփոխությունը մտել է ուժի մեջ:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: