Իրաքյան Քուրդիստանն Իրանին մեղադրել է իր ուժերի դեմ մահացու հարձակման համար

Լուրեր

20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
20.05.2026 | 17:48
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:39
Նարեկ Կարապետյանը` իրենց վերագրվող ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
20.05.2026 | 17:19
Գագիկ Ծառուկյանը Կապանում է․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:07
Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
20.05.2026 | 16:56
Դիմել եմ ՌԴ դեսպանատուն պարզաբանում ստանալու համար. Նարեկ Կարապետյանը` ՌԴ քաղաքացի լինելը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:48
ԲՀԿ անդամների հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
20.05.2026 | 16:40
Քաղհասարկությունը Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված է համարում
Բոլորը

Իրաքի ինքնավար Քուրդիստանի շրջանը մեղադրել է Իրանին իր փեշմերգա զինված ուժերի դեմ հարձակում սկսելու մեջ՝ վեց մարտիկների մահից հետո, գրում է France 24-ը։

«Վեց իրանական բալիստիկ հրթիռներ են թիրախավորել նրանց երկու հարձակումների ժամանակ»,- ասվում է տարածաշրջանի զինված ուժերի հայտարարության մեջ՝ հավելմամբ, որ միջադեպի հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 30-ը։

Սա տարածաշրջանային անվտանգության ուժերի վրա առաջին մահացու հարձակումն է այն բանից հետո, երբ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները հանգեցրին ներկայիս պատերազմին։

Հաղորդվում է նաև, որ Իրաքի արևմուտքում գրանցված հարվածի հետևանքով զոհվել է նախկին «Հաշդ ալ-Շաաբի» կիսառազմական կոալիցիայի մեկ հրամանատար և 14 մարտիկ։ Հայտարարության մեջ ասվում է, որ «Հաշդ ալ-Շաաբիի» (հայտնի որպես Popular Mobilisation Forces), մարտիկները սպանվել են «ամերիկյան դավաճանական հարձակման ժամանակ, որը թիրախավորել է գործողության շտաբը» արևմտյան Անբար նահանգում։

PMF-ն այժմ Իրաքի կանոնավոր բանակի մաս է կազմում, բայց ներառում է նաև որոշ իրանամետ խմբավորումներ։

Իրանական պատերազմի սկսվելուց ի վեր Թեհրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները հարձակումներ են սկսել Իրաքում գտնվող ամերիկյան բազաների վրա՝ առաջացնելով տարածաշրջանային ավելի լայն սրացման մտավախություններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի