Ցավում եմ Հրայր Թովմասյանի համար․ Վլադիմիր Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

«Ես ցավում եմ Հրայր Թովմասյանի և՛ լիազորությունների վաղաժամկետ դադարի համար, և՛ ամբողջ այս ոդիսականի համար․ մեր նմանությունը միայն հետևյալում է, որ երկուսս էլ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարգավիճակից գնում ենք Սահմանադրական դատարան»,- Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին։

Թագուհի Թովմասյանն ասաց՝ քննադատել են Սահմանադրական դատարանի այն դատավորին, որի դեմ ամբողջ իշխանությունը պայքարում էր․ խոսքը Հրայր Թովմասյանի մասին է․ «Եվ Ձեր քննադատության հիմնական շեշտադրումն այն էր, որ Հրայր Թովմասյանը Հանրապետական կուսակցության անդամ է եղել, հետո դարձել է Սահմանադրական դատարանի դատավոր, հետո նախագահ, և նա չի կարող լինել անաչառ դատավոր»։

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի դատավորներից առնվազն հինգը գնացել են Սահմանադրական դատարան անմիջապես խորհրդարանից, և երբեք դա հարց չի առաջացրել. նրանց թվում էին Կիմ Բալայանը, Արևիկ Պետրոսյանը, Ռաֆայել Պապայանը։

«Հրայր Թովմասյանի հետ կապված հիմնական խնդիրը ոչ նրանում էր, որ վերջինս խորհրդարանից տեղափոխվում է Սահմանադրական դատարան, որքան նրանում, որ լինելով Սահմանադրության նոր տեքստի ջատագով, խոսելով այն մասին, որ սահմանադրական նոր կարգավորումներն ավելի ժողովրդավարական են, ըստ էության, լինելով Սահմանադրության «Այո»-ի շտաբի կարևորագույն դերակատարներից մեկը, այդուհանդերձ, իր իսկ կողմից կերտված Սահմանադրությունը (սա ամենայն հարգանքով եմ ասում) թողնում է մի կողմ և ընտրվում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ»,- նշեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։