Պարսից ծոցի երկրները համոզել են Թրամփին՝ չհարվածել Իրանի էներգետիկ ոլորտին. Bloomberg

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Վաշինգտոնի դաշնակիցները և Պարսից ծոցի երկրները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել են՝ չհարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրում է Meduza-ն։

Գործակալության տվյալներով՝ դաշնակիցները Թրամփին զգուշացրել են, որ պատերազմը կվերածվի աղետի, եթե Վաշինգտոնի սպառնալիքը իրականանա։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ գործընկերները հայտարարել են, որ Իրանի ենթակառուցվածքներին հասցված երկարաժամկետ վնասը գրեթե անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ պատերազմի ավարտից հետո երկիրը կդառնա «ձախողված պետություն» (Bloomberg-ի հոդվածում օգտագործվում է failed state եզրույթը

Միաժամանակ, Bloomberg-ն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները հետաձգելու՝ Թրամփի որոշումը վերագրում է շուկաները «հանգստացնելու» ցանկությանը։ Թրամփի հայտարարած որոշումն անմիջապես հանգեցրեց նավթի գների անկման։

Մարտի 21-ին Թրամփը պահանջել էր, որ Իրանը երկու օրվա ընթացքում բացի Հորմուզի նեղուցը։ Եթե դա տեղի չունենա, ԱՄՆ-ը կհարվածի և կոչնչացնի Իրանի էլեկտրակայանները, սպառնացել էր Սպիտակ տան ղեկավարը։ Մարտի 23-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը «շատ լավ և արդյունավետ բանակցություններ են վարել», հետևաբար, հանձնարարել է Պենտագոնին հինգ օրով հետաձգել իրանական էլեկտրակայաններին և էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։

Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ որևէ բանակցության անցկացում։

Թրամփն ասել է, թե  Իրանի հետ բանակցություններում ամերիկյան կողմից մասնակցել են իր փեսան՝ Ջարեդ Քուշները, և հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆը։ Թրամփը չի մանրամասնել, թե ով է մասնակցել հանդիպմանը Իրանի անունից՝ նշելով միայն, որ դա «բարձրաստիճան, հարգված առաջնորդ» է։ The Jerusalem Post-ը հայտնել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները ղեկավարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Վերջինը հերքում է դա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի