Դեսպան Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի մի խումբ ուսանողների ներկայացրել է ՀՀ–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ջորջթաունի համալսարանի մի խումբ ուսանողների հետ, ներկայացրել ՀՀ–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին։
«Մարտի 23–ին կայացած հանդիպման շրջանակում դեսպան Մկրտչյանն անդրադարձել է «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (ԹՐԻՓՓ) նախաձեռնությանը՝ ընդգծելով հաղորդակցության, առևտրի և փոխկապակցվածության նոր ուղիների զարգացման կարևորությունը։
Վերջինս մանրամասներ է ներկայացրել ՀՀ–ԱՄՆ երկկողմ հուշագրերի և դրանց գործնական նշանակության մասին, անդրադարձել նաև համագործակցության հնարավորություններին՝ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, էներգետիկայի, կարողությունների զարգացման ոլորտներում։
Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին հայ-ամերիկյան քաղաքական և տնտեսական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, հայ համայնքին, արհեստական բանականության կիրառման հեռանկարներին և այլ հարցերի»,- ասված է հաղորդագրությունում։