Մամուլի շենքը կվերածվի պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 ՓԲԸ-ն համատեղ ներկայացնում են Երևանի հայտնի Մամուլի շենքի վերանորոգման բացառիկ նախագիծը։
Ըստ Զարգացման և ներդրումային ծրագրերի տարածած հաղորդագրության՝ նախագիծը նախատեսում է ոչ միայն շենքի համակողմանի արդիականացում, այլև դրա նպատակային նշանակության փոփոխություն՝ այն վերածելով ժամանակակից, պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի։
«Միաժամանակ, հատուկ ուշադրություն է դարձվելու կառույցի ճարտարապետական ինքնատիպության, ճանաչելիության և պատմամշակութային արժեքի պահպանմանը»,- ասվում է հաղորդագրությունում։