Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է միջուկային զենք չստեղծել

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է չստեղծել միջուկային զենք։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ նա այս մասին լրագրողներին հայտարարել է Ֆլորիդայի օդանավակայանում։ Թրամփի խոսքով՝ Իրանը ցանկանում է գործարք կնքել և ԱՄՆ-ն պատրաստ է։

«Եթե ամեն ինչ լավ ստացվի, Հորմուզի նեղուցը շուտով կբացվի»,- ասել է նա՝ հավելելով․ «Նավթի գինը քարի պես կընկնի, երբ համաձայնագիրը կնքվի»։

Թրամփի խոսքով՝ երկու կողմերը կիրակի բանակցություններ են վարել և համաձայնության են եկել «գրեթե ամեն ինչի» շուրջ, և այդ բանակցությունները կշարունակվեն երկուշաբթի։ Թրամփը պնդում է, որ Իրանը դրանք սկսել է՝ կանխելու համար երկրի ամենամեծ էլեկտրակայանին հարվածը, «որի կառուցումն արժեցել է ավելի քան 10 միլիարդ դոլար»։ ԱՄՆ-ն սպառնացել էր հարվածել էլեկտրակայաններին, եթե Հորմուզի նեղուցը չբացվի 48 ժամվա ընթացքում։

«Դրա համար նրանք զանգահարեցին։ Ես չեմ զանգահարել, նրանք են զանգահարել»,- հավելել է Թրամփը։

Truth Social-ում նա գրել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում «շատ լավ և արդյունավետ բանակցություններ» են վարել, և որ ԱՄՆ-ը հինգ օրով հետաձգում է իրանական էլեկտրակայաններին և էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը, հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի