Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութեր և հնդկաձավար կուղարկվի
Քաղաքականություն
23.03.2026 | 18:24
Ադրբեջանի տարածքով պարարտանյութեր և հնդկաձավար կառաքվի Հայաստան։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պարարտանյութով չորս վագոն և հնդկացորենով մեկ վագոն կուղարկվեն Հայաստան Ադրբեջանի միջոցով։
Նշենք, որ հացահատիկը, պարարտանյութերը և այլ ապրանքներ պարբերաբար տարանցիկ կերպով Ադրբեջանով ուղարկվում են Հայաստան։
Մարտի 19-ին էլ Հայաստան էր ուղարկվել ռուսական ցորենով բեռնված 7 վագոն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի