ԵՄ-ն սահմանափակել է Հունգարիայի մուտքը փակ քննարկումներին՝ ՌԴ-ին տեղեկատվական արտահոսքի պատճառով. Politico

Լուրեր

20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
20.05.2026 | 17:48
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:39
Նարեկ Կարապետյանը` իրենց վերագրվող ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
20.05.2026 | 17:19
Գագիկ Ծառուկյանը Կապանում է․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:07
Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
Բոլորը

Եվրամիությունը սահմանափակում է Հունգարիայի մասնակցությունը զգայուն քննարկումներին և կրճատում նրա կողմից տրամադրվող գաղտնի տեղեկատվության քանակը։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին, գրում է The Insider-ը։

Աղբյուրների խոսքով՝ սա բխում է մտավախություններից, որ Բուդապեշտը կարող է տեղեկատվությամբ կիսվել Մոսկվայի հետ։ Արդյունքում, ԵՄ առաջնորդներն ավելի ու ավելի հաճախ են բանակցություններ վարում նեղ ձևաչափով՝ առանց Հունգարիայի մասնակցության։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ նման կասկածներ վաղուց գոյություն ունեն։

«Այն լուրը, որ Օրբանի մարդիկ տեղեկացնում են Մոսկվային ԵՄ խորհրդի նիստերի մասին, չպետք է ոչ մեկին զարմացնի», – նշել է նա։

The Washington Post-ը նախկինում հաղորդել էր, որ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, հնարավոր է, տեղեկատվություն է փոխանցել ռուսական կողմին բանակցությունների ընդմիջման ժամանակ։ Սիյարտոն հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով «դավադրության տեսություններ»։

Աղբյուրների համաձայն՝ ԵՄ-ն դեռևս պաշտոնական գործողություններ չի ձեռնարկում Հունգարիայի դեմ, որպեսզի չխառնվի ապրիլի 12-ին նախատեսված երկրի ընտրություններին: Հունգարիայի իշխանությունները նույնպես հերքում են մեղադրանքները: ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան հաղորդագրությունները որակել է «կեղծ լուրեր» և նախընտրական քարոզարշավի ընթացքում ճնշում գործադրելու փորձ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի