Երևանի Արաբկիր վարչական շրջանում 90 օրով ճանապարհ կփակվի
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով կփակվի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտա՝ Ա.Ավետիսյան – Վ.Փափազյան փողոցների հատման խաչմերուկը Վաղարշյան – Ա.Ավետիսյան փողոցների հատման խաչմերուկին միացնող ճանապարhահատվածը՝ հիմնանորոգման նպատակով: