Լոնդոնը որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը թիրախավորել է Մեծ Բրիտանիան. Սթարմեր

Լուրեր

30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
Բոլորը

Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ որևէ գնահատական ​​չի եղել այն մասին, որ Միացյալ Թագավորության մայրցամաքային մասն Իրանի թիրախում է եղել։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը շաբաթ հայտարարեց, որ Իրանն այժմ ունի «հրթիռներ, որոնք կարող են հասնել Լոնդոն, Փարիզ կամ Բեռլին»։ Իրանական հրթիռը պետք է անցնի մոտ 2700 մղոն՝ Լոնդոն հասնելու համար։

X-ում տարածված այս պնդումը հնչել է այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ Իրանն անհաջող բալիստիկ հրթիռներ է արձակել Դիեգո Գարսիայի՝ ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի ռազմաբազայի վրա, որը գտնվում է Իրանի հարավային ափից մոտ 2350 մղոն հեռավորության վրա։

Հարցին՝ արդյո՞ք Մեծ Բրիտանիան գտնվել է իրանական հրթիռների հասանելիության սահմաններում Դիեգո Գարսիայի հարձակման փորձից հետո, Սթարմերը պատասխանել է, որ կառավարությունը գնահատումներ է անցկացնում՝ «մեզ անվտանգ պահելու համար, և չկա որևէ գնահատական, որ մենք թիրախում ենք»։ Նա շարունակել է բարձրաձայնել լարվածության թուլացման անհրաժեշտության մասին՝ հավելելով, որ կարևոր է պաշտպանել բրիտանական շահերն ու կյանքը՝ «առանց պատերազմի մեջ ներքաշվելու»։

Սթարմերը նաև ասել է, որ Հորմուզի նեղուցը վերաբացելու ցանկացած փորձ պահանջում է ուշադիր քննարկում և կենսունակ ծրագիր, և որ իր թիվ մեկ առաջնահերթությունը բրիտանական շահերի պաշտպանությունն ու լարվածության թուլացումն է։

Նշենք, որ Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու Մերձավոր Արևելքում լարվածությունը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցով համաշխարհային նավագնացությանը սպառնացող վտանգները՝ ըստ բրիտանական կառավարության մամուլի հաղորդագրության։

Երկու առաջնորդներն էլ համաձայնել են, որ կենսականորեն կարևոր ջրային ուղու վերաբացումը կարևոր է համաշխարհային շուկաների համար, սակայն մանրամասները, թե ինչպես են նրանք գործելու, հրապարակային չեն։ Հայտարարության մեջ ասվում է, որ նրանք շուտով կրկին կզրուցեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի