Իրանը հրթիռի վրա փակցրել է պատերազմին դեմ հանդես եկող Իսպանիայի վարչապետի լուսանկարը

Լուրեր

20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
20.05.2026 | 17:48
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:39
Նարեկ Կարապետյանը` իրենց վերագրվող ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
20.05.2026 | 17:19
Գագիկ Ծառուկյանը Կապանում է․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:07
Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
Բոլորը

Իրանն իր հրթիռներից մեկի վրա տեղադրել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի լուսանկարը, որը չի աջակցում Իրանի դեմ պատերազմին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը, որը հրապարակել է նաև  լուսանկարը։

«Իհարկե, այս պատերազմը ոչ միայն անօրինական է, այլև անմարդկային։ Շնորհակալություն, պարո՛ն վարչապետ»,- գրված էր հրթիռի վրա երկու լեզվով՝ անգլերեն և պարսկերեն։

Tasnim-ի հրապարակած լուսանկարներից մեկում էլ հրթիռ է, որի վրա պատկերված է Իրանում աղջիկների դպրոցի վրա հարձակումից հետո Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցի լուսանկար՝ հետևյալ գրությամբ. «Շնորհակալություն, ովքեր Լոնդոնում կարեկցանք հայտնեցին Թրամփի ռազմական հանցագործությունների հետևանքների համար»։

Մեկ այլ լուսանկարում էլ հրթիռի վրա մակագրված է՝ «Հրթիռներ, որոնք շուտով կարձակվեն օկուպացված տարածքների վրա»։

Մարտի սկզբին Իսպանիան հրաժարվեց թույլ տալ Միացյալ Նահանգներին՝ օգտագործել երկրի տարածքում իր բազաները Իրանի դեմ հարվածների համար: Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց խզել առևտրային կապերն Իսպանիայի հետ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի