Նոյեմբերի 9-ը Ձեր վրա հարձակվելու կամ Փաշինյանի «դուխիները» գողանալու օրը չի, ազգային ողբերգության օր է. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

«Պարո՛ն Միրզոյան, նոյեմբերի 9-ը Ձեզ վրա հարձակվելու, Նիկոլ Փաշինյանի դուխիները գողանալու օր չէ։ Դա ազգային ողբերգության օր է»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ արձագանքելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի վերաբերյալ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դիտարկմանը։

«Եթե ձեր վրա հարձակվել են, շրջեք այն մարդու հետ, ում ամեն օր հանդիպում եք ու ասեք՝ այդ գործը ինչի՞ բացահայտված չէ։ Բայց նույն նախանձախնդրությամբ բացահայտեք ուղիղ եթերում, այն, որ թաղապետը հարձակվում է, մարդ է ծեծում, այն, որ պետական պահպանության տակ գտնվող ցուցարարին տանում են, ստորացնում են, այդ դեպքերն էլ»,- ասաց Վարդանյանը։

Նա նաև հայտարարեց, թե Արարատ Միրզոյանը կեղծում է՝ ասելով, որ մինչև Ադրեբջանի նախագահի հայտարարությունը իշխանությունները Հայաստանի Սահմանադրության փոփոխության օրակարգ են ունեցել։

«Ձեր օրակարգը, մինչև Ալիևի պահանջը, եղել է Սահմանադրության բարեփոխման օրակարգը։ Դուք Հայաստանում նոր Սահմանադրության մասին խոսել եք բացառապես այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պիտի ունենա։ Ու քանի որ ուրիշ տարբերակ չկա Անկախության հռչակագիրը հանելու, հանրաքվե էլ անեք, ինչ բարեփոխում էլ անեք, չեք կարող այդ հղումը հանել, դրա համար եք նոր Սահմանադրության մասին խոսում»,- ասաց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։