Հուսով եմ՝ մի օր հոգեբանական հաշտություն կունենանք ՀՀ-ի և Ադրբեջանի հասարակությունների միջև․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Որն է այն երաշխիքը կամ որոնք են երաշխավորները, որոնք պիտի փրկեն մեր խաղաղությունը։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին նման հարցադրում արեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

«Ես միշտ հիշում եմ բազմաթիվ խաղաղություններ, որոնք գրված երաշխավորների խումբ են ունեցել և չեն գործել, և հաճախ հետաքրքրական խաղաղություններ, այսպես ասած, չակերտավոր, որոնք չեն գործել և խախտողները եղել են երաշխավորները»,- հավելեց նա։

Միրզոյանի խոսքով՝ երաշխավորներն իրենց շահերին են հետամուտ լինում, և դրանք ինչ-որ պահի թելադրում են այլ գործողություններ, քան խաղաղությունը երաշխավորելն է։

«Մեր դեպքում թղթի վրա ոչ մի երաշխավոր չկա գրված։ Ես խորապես համոզված եմ, որ բոլոր իրական խաղաղությունները խաղաղություն են մնում, քանի դեռ և այնքանով, որքանով այդ խաղաղությունը շահավետ է խաղաղության կողմերի համար, ոչ թե ինչ-որ պայմանական երաշխավորների։ Ասել, որ բոլոր հարցերը հարթված են, ոչ մի խնդիր չկա, բոլորովին անամպ է Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը, կլինի մեծ չափազանցություն։ Ի վերջո, տասնամյակների կոնֆլիկտ է եղել, այդքան արյուն է հեղվել, այդ վերքերը դեռ թարմ են, ի վերջո, դեռ մենք ունենք պահվող անձինք Բաքվում, բանտերում, դեռ կան բազմաթիվ հումանիտար բնույթի հարցեր, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրերի պարզաբանում և այլն, և այլն, հոգեբանական մեծ տրավմա, որը շատ հասկանալիորեն հասարակությունը դեռ ունի»,- նշեց նախարարը՝ հույս հայտնելով, որ հոգեբանական հաշտեցման ակնկալիք երկու հասարակությունների միջև նույնպես կա։

Մանրամասները՝ տեսանյութում։