Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի և Պարսից ծոցի էլեկտրակայաններին, եթե իր էներգետիկ ոլորտը թիրախավորվի

Լուրեր

27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը կպատասխանի իր էներգետիկ ոլորտի վրա հարձակմանը՝ թիրախավորելով Իսրայելի էլեկտրակայանները, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ԱՄՆ բազաներին էներգիա մատակարարող կայանները։ Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ, գրում է Reuters-ը:

Այս հայտարարությունը, կարծես, հերքում է տարածաշրջանում աղազրկման կայանների դեմ նախկինում հնչած սպառնալիքները, որոնք կարևոր են Պարսից ծոցի երկրներին խմելու ջրով ապահովելու համար:

«Ստախոս… ԱՄՆ նախագահը պնդել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մտադիր է հարձակվել ջրի աղազրկման կայանների վրա և դժվարություններ ստեղծել տարածաշրջանի երկրների ժողովուրդների համար»,- ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։

Շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ իրանական էլեկտրակայանները կթիրախավորվեն, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում «լիովին չբացի» Հորմուզի նեղուցը նավագնացության համար։

«Մենք վճռական ենք արձագանքել ցանկացած սպառնալիքի նույն մակարդակով՝ զսպման առումով։ Եթե դուք հարվածում եք էլեկտրաէներգիային, մենք հարվածում ենք էլեկտրաէներգիային»,- հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցը, որով անցնում է նավթի ծովային արտահանման շուրջ մեկ հինգերորդը, Մերձավոր Արևելքում նոր պատերազմի սկսվելուց ի վեր Իրանի կողմից արգելափակված է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի