Երկրի վարչապետը լեգիտիմացնում է փախստականներին թիրախավորող ամենաայլանդակ խոսույթները․ քաղաքագետ

Լուրեր

30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
Բոլորը

Գնացել է մետրոյում երեխայի հետ իր համար հանգիստ նստած փախստական կնոջը կպել, փորձել քարտեզ տալ նրան, երբ վերջինս բավականին քաղաքակիրթ ձևով հրաժարվել է, ներկայացնելով իր պատճառները, հերթական անգամ կորցրել է ինքնատիրապետումը ու սկսել մատ թափ տալով գորգոռալ, որ իրենք միլիարդներ են ծախսել, որ արցախցիները մնան Արցախում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ անդրադառնալով մետրոյի վագոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև ծագած վիճաբանությանը։

«Կինը կրկին բավականին հանգիստ և քաղաքակիրթ ձևով հորդորել է իր հետ մատ թափ տալով չխոսել, ինչից հետո նա հայտարարել է․

«Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել» (կինը այդ ողջ երկխոսության ընթացքում նույնիսկ այդպիսի պնդում չէր արել)։

Կարծում եմ՝ այսպիսի պահվածքը վերլուծելու համար միջդիսցիպլինար մասնագիտական խումբ է պետք ներգրավել։ Այստեղ միայն պետք է մի քանի հանգամանք արձանագրել․ 1) ինչպես և կանխատեսվում էր, նախընտրական փուլում ամենաբարձր մակարդակով փախստականների թիրախավորման դեպքերը կտրուկ աճելու են։ 2) Այդ պահվածքը շեշտակիորեն մեծացնելու է ատելության խոսքի ծավալները փախստականների նկատմամբ կենցաղային մակարդակում։

«Ազատության» և այլ լրատվամիջոցների ռեպորտաժների մեկնաբանություններում ատելության խոսքի վակխանալիայի աղբյուրները հենց այստեղ պետք է փնտրել։ Եթե երկրի վարչապետը լեգիտիմացնում և քաղաքական նպատակներով գործիքայնացնում է փախստականներին թիրախավորող ամենաայլանդակ խոսույթները, իր հետևորդները ինչու՞ չպիտի դրանք կրկնեն։

Հ․Գ․ Որոշները էլի կգան ու կասեն, որ ուռճացված թեմա է, պետք չէ դրա մասին խոսել»,-նշել է նա։