Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով

Լուրեր

21.03.2026 | 14:20
Նավթի գներն աճել են
21.03.2026 | 13:58
Հայկ Մարությանը` «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.03.2026 | 13:56
Մի ուրվական է շրջում Հայաստանում. դիկտատուրայի ուրվականն է. Հակոբ Կարապետյան
21.03.2026 | 13:49
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.03.2026 | 13:33
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են ուրանի հարստացման համալիրի վրա
21.03.2026 | 13:22
Հայկ Մարությանի «Նոր ուժ»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուի անունը. ՈՒՂԻՂ
21.03.2026 | 13:21
Խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված փոքրիկը մահացել է
21.03.2026 | 13:10
Էդմեն Շահբազյանը UFC-ում կմենամարտի Բրենդան Ալենի հետ
21.03.2026 | 12:58
Երևանում հայտնաբերվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվողը
21.03.2026 | 12:34
Քննարկում ենք աստիճանաբար դադարեցնել Իրանի դեմ մեր ռազմական գործողությունները. Թրամփ
21.03.2026 | 12:15
Գոռ Հովակիմյանը մասնակցել է աթլետիկայի աշխարհի առաջնությանը
21.03.2026 | 12:00
Բացահայտվել է, «Romantic scam» մեթոդի կիրառմամբ, համակարգչային հափշտակություններ կատարող խումբ․ ՆԳՆ
21.03.2026 | 11:55
Գործակալ լինելը լավ բան է, եթե օգնում է իր երկրին, մի՛ սևացրեք ինստիտուտը․ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.03.2026 | 11:44
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին
21.03.2026 | 11:30
26 երկիր, ավելի քան 100 նախագիծ, 30,000 բնակարան. «TOON EXPO» 2026-ի մասշտաբներն ընդլայնվում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով։

Ուղերձում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության քրդական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:

Գարնանային վերազարթոնքը խորհրդանշող տոնի առթիվ նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր որպես մեր հասարակության կարևոր մաս՝ ուրույն երանգ են հաղորդում երկրի հասարակական ու մշակութային կյանքին:

Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով, նաև արձանագրում ենք առկա խնդիրները, որոնք պետք է հաղթահարենք մեր ստեղծագործ աշխատանքով:

Համոզված եղեք, որ պետությունն ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների զարգացման հարցում:

Քրդական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,

Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեր ընտանիքներին լիություն ու համերաշխություն, ձեր համայնքին՝ զարգացման նոր ծրագրերի իրականացում: Շնորհավոր Նավրոզ»: