Մոջթաբա Խամենեին հերքում է Թուրքիայի և Օմանի վրա հարձակումներին Թեհրանի մասնակցությունը. Իրանի գերագույն առաջնորդը նոր ուղերձով է հանդես եկել

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Իրանի գերագույն առաջնորդը հրապարակել է ևս մեկ մարտահրավեր նետող գրավոր հայտարարություն, որում գովաբանում է իրանցիների անսասանությունը Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից սկսված պատերազմի երեք շաբաթ անց, գրում է France 24-ը։

Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները հիմնված են այն պատրանքի վրա, որ բարձրաստիճան առաջնորդներին սպանելով՝ նրանք կարող են տապալել կառավարությունը։ Նրա գրավոր հայտարարությունը, որը նվիրված էր պարսկական Նոր տարվան՝ Նովրուզին, ընթերցվել է իրանական հեռուստատեսությամբ։ Նա գովաբանել է իրանցիներին «քաղաքներում, թաղամասերում և մզկիթներում ազգային պաշտպանական ճակատ և ամրություններ կառուցելու, այնպիսի շփոթեցնող հարված հասցնելու համար, որ թշնամին ընկել է հակասությունների և իռացիոնալ հայտարարությունների մեջ»։

Իրանի գերագույն առաջնորդը նաև խոսել է հարևան երկրների հետ հարաբերություններից։ Նա կոչ է արել երկու եղբայրական երկրներին՝ Աֆղանստանին և Պակիստանին, ավելի սերտ հարաբերություններ հաստատել միմյանց հետ, խուսափել մահմեդական համայնքի պառակտումից, նաև պատրաստակամություն է հայտնել իր կողմից ձեռնարկել անհրաժեշտ քայլեր։

Մոջթաբա Խամենեին նաև հայտարարել է, որ Թուրքիայում և Օմանում հարձակումները չեն իրականացվել իրանական ուժերի կամ դրանց հետ կապված խմբավորումների կողմից։

«Ես նաև կցանկանայի նշել, որ Թուրքիայում և Օմանում, որոնք երկուսն էլ լավ հարաբերություններ ունեն մեզ հետ, այդ երկրների որոշ հատվածների դեմ իրականացված հարձակումները չեն իրականացվել Իսլամական Հանրապետության զինված ուժերի կամ Դիմադրության ճակատի այլ ուժերի կողմից: Սա սիոնիստական ​​թշնամու կողմից կեղծ դրոշի մարտավարության կիրառման հնարք է՝ Իսլամական Հանրապետության և նրա հարևանների միջև պառակտում ստեղծելու համար, և դա կարող է տեղի ունենալ նաև որոշ այլ երկրներում»,- ասվում է հայտարարության մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի