86 տարեկանում մահացել է Չակ Նորիսը

Լուրեր

30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
Բոլորը

Չակ Նորիսը՝ մարտարվեստի չեմպիոնը և կարատեի դպրոցի ուսուցիչը, որը համաշխարհային ճանաչում էր ձեռք բերել 1980-ականների մարտաֆիլմերով, ինչպիսիք են «Անհետ կորածը» և «Ուոքեր, Տեխասի Ռենջեր»-ը, մահացել է։ Նա 86 տարեկան էր, գրում է The Hollywood Reporter-ը։

Նորիսը հինգշաբթի հոսպիտալացվել էր Հավայան կղզիներում, իսկ ուրբաթ առավոտյան նրա ընտանիքը տարածել է հայտարարություն՝ հաստատելով մահվան լուրը։

«Նա իր կյանքն ապրել է հավատքով, նպատակասլացությամբ և իր սիրելիների նկատմամբ անսասան նվիրվածությամբ։ Իր աշխատանքի, կարգապահության և բարության շնորհիվ նա ոգեշնչել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում և թողել է խոր հետք բազմաթիվ կյանքերում»,- ասված է հայտարարության մեջ։

«Չնայած մեր սրտերը կոտրված են, մենք խորապես երախտապարտ ենք նրա ապրած կյանքի և այն անմոռանալի պահերի համար, որոնք մեզ վիճակվել է կիսել նրա հետ։ Աշխարհի տարբեր ծայրերից ստացած սերն ու աջակցությունը նրա համար շատ բան էին նշանակում, և մեր ընտանիքը իսկապես երախտապարտ է դրա համար։ Նրա համար դուք ոչ միայն երկրպագուներ էիք, այլ նաև ընկերներ»,- նշել է ընտանիքը։

Ընտանիքը նաև ընդգծել է, որ ցանկանում է պահպանել որոշ հանգամանքների գաղտնիությունը՝ նշելով, որ նա հեռացել է կյանքից խաղաղ, ընտանիքի շրջապատում։

Չակ Նորիսը մարտարվեստի վարպետ էր, որը մեծ ճանաչում էր ձեռք բերել նաև իր եղբոր՝ Աարոն Նորիսի նկարահանած ֆիլմերում։ Նա առավել հայտնի էր Քորդել Ուոքերի դերով «Ուոքեր, Տեխասի Ռենջեր» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է 1993-ից 2001 թվականներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի