ԱՄՆ-ը դիտարկում է Խարգ կղզու օկուպացիայի կամ շրջափակման հարցը. Axios

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանի Խարգ կղզու օկուպացիայի կամ շրջափակման ծրագրերը Իրանի վրա ճնշում գործադրելու համար՝ Հորմուզի նեղուցը վերաբացելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իրանական նավթի արտահանման 90 տոկոսն անցնում է Խարգ կղզով։ ԱՄՆ-ն նախկինում հարվածել է կղզուն։ Հարվածի մասին հայտարարելով՝ Թրամփը շեշտել է, որ նավթի հետ կապված ենթակառուցվածքները թիրախավորված չեն եղել, այլ թիրախում եղել են ռազմական օբյեկտները։ Իրանի իշխանություններն էլ պնդել են, որ նավթային ենթակառուցվածքներ չեն վնասվել։

Իրանի ափից 24 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կղզու գրավման գործողությունը, սակայն, կարող է ամերիկյան ուժերին ուղղակի հարձակման տակ դնել, և այն կարող է սկսվել միայն այն բանից հետո, եթե ամերիկյան զինվորականներն ավելի թուլացնեն Իրանի ռազմական կարողությունները Հորմուզի նեղուցում, Axios-ին հայտնել են աղբյուրները։

«Մեզ մոտ մեկ ամիս կպահանջվի, որպեսզի հարվածներով ավելի թուլացնենք իրանցիներին, գրավենք կղզին, ապա նրանց ձեռքից բռնենք և դա օգտագործենք բանակցությունների համար»,-  հայտնել է Սպիտակ տան դիրքորոշմանը ծանոթ աղբյուրը։

Նման գործողությունը, եթե հաստատվի, կպահանջի ԱՄՆ զորքերի թվի ավելացում: Axios-ը հաղորդում է, որ տարածաշրջանում արդեն ուղևորվում են երեք տարբեր ծովային հետևակի ստորաբաժանումներ: ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ Սպիտակ տունը և Պենտագոնը քննարկում են մոտ ապագայում ավելի շատ զորքեր ուղարկելու հնարավորությունը։

«Մենք միշտ ունեցել ենք ցամաքային ուժեր հակամարտություններում յուրաքանչյուր նախագահի, այդ թվում՝ Թրամփի օրոք։ Գիտեմ, որ սա մեծ ուշադրության է արժանացել լրատվամիջոցների կողմից, և ես հասկանում եմ քաղաքական հետևանքները, բայց նախագահը կանի այն, ինչ ճիշտ է համարում»,- ասել է մեկ այլ աղբյուր։

Այնուամենայնիվ, չնայած Խարգ կղզին կարևոր դեր է խաղում Իրանի նավթարդյունաբերության մեջ, չկա որևէ երաշխիք, որ դրա գրավումը կհամոզի Թեհրանին խաղաղություն կնքել Թրամփի պայմաններով, եզրակացնում է Axios-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի