ԱՄՆ-ն արագացրել է Մերձավոր Արևելք զորքերի տեղափոխումը

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ԱՄՆ-ը որոշել է արագացնել Մերձավոր Արևելքում ևս մի քանի հազար ծովային հետևակի և նավաստիների տեղակայումը։ NBC News-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ առաջիկա օրերին Սան Դիեգոյից կմեկնի 11-րդ արշավախմբային ուժերի առնվազն 2200 ծովային հետևակ, գրում է Meduza-ն։

Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ զորքերը կտեղակայվեն USS Boxer դեսանտային նավի վրա։ Կորպուսին, հավանաբար, կուղեկցի ևս մեկ կամ երկու նավ, ինչը, ըստ աղբյուրների, նշանակում է ևս մի քանի հազար ամերիկացի նավաստիների տեղակայում։

Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, մարտի 19-ին հաղորդել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Մերձավոր Արևելք հազարավոր ամերիկացի զինվորներ ուղարկելու հարցը՝ Իրանի դեմ պատերազմի նոր փուլին նախապատրաստվելու համար: Այդպիսի փուլերից մեկը նավթատարների անվտանգ անցման ապահովումն է Հորմուզի նեղուցով, որը հիմնականում կապահովվի օդային և ռազմածովային ուժերի կողմից։

Բացի այդ, Սպիտակ տունը քննարկում է Իրանի Խարգ կղզի ցամաքային ուժեր ուղարկելու հարցը, որը իրանական նավթի արտահանման կարևոր հանգույց է: Այնուամենայնիվ, Reuters-ի աղբյուրներից մեկը նման գործողությունը որակել է որպես ռիսկային, քանի որ Իրանն ունի կղզուն հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածելու հնարավորություն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի