Իսրայելում զինծառայող է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսելու կասկածանքով
Քաղաքականություն
20.03.2026 | 14:33
Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգում ծառայող պահեստազորի զինծառայող է ձերբակալվել՝ Իրանին գաղտնի տեղեկություններ փոխանցելու կասկածանքով, գրում է France 24-ը։
«Երուսաղեմի 26-ամյա բնակիչ Ռազ Քոհենը, որը ծառայել է «Երկաթե գմբեթ» համակարգի պահեստազորում, վերջերս ձերբակալվել է անվտանգության հետ կապված հանցագործություններ կատարելու կասկածանքով, որոնք կապված են իրանական հետախուզության հետ կապի հետ»,- հայտնել է Իսրայելի ոստիկանությունը։
Նշվում է, որ մի քանի ամիսների ընթացքում քաղաքացին կապ է պահպանել իրանական հետախուզության գործակալների հետ, նրան հանձնարարվել է կատարել տարբեր անվտանգության առաջադրանքներ, այդ թվում՝ փոխանցել անվտանգային զգայուն տեղեկատվություն»։
Իսրայելական կողմի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր Իսրայելի ուղղությամբ Իրանի կողմից արձակված հրթիռային կրակի հետևանքով երկրում զոհվել է 15 խաղաղ բնակիչ։
Ռամալահում առողջապահության նախարարությունը հայտնել է, որ օկուպացված Արևմտյան ափին Իրանի կողմից արձակված հրթիռային կրակից զոհվել է նաև չորս պաղեստինցի կին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի