«1 տարվա մեջ 3 ոստիկանապետի փոփոխություն ենք տեսել․ եթե ամեն ինչ էսքան լավ ա, բա ինչի՞ ա էսքան վատ»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
Բոլորը

«Անցնող տարի Կառավարության հաշվետվությունը լսելիս ներկա էր կամ այդ ժամանակ պաշտոնավարում էր մի ոստիկանապետ։ Անցնող տարի բյուջեի նախագիծը քննարկելիս ներկայացնում էր մեկ այլ ոստիկանապետ։ Հիմա եկել եք՝ մեկ տարի հետո կատարողականը ներկայացնում է մեկ այլ ոստիկանապետ։ Այսինքն՝ մեկ տարվա մեջ երեք ոստիկանապետի փոփոխություն ենք տեսել։ Եթե ամեն ինչ այսքան լավ է, բա ինչո՞ւ է այսքան վատ»,-այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՆԳ նախարարին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ սպանությունների և այլ ուղղություններով հրապարակված վիճակագրության և հանրության ընկալումների միջև «սարեր-ձորերի տարբերություն է»․ «Անցնող երեք ամիսներին հարցումներով ես ցանկացել եմ ՆԳՆ-ից հասկանալ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում հոգևորականներին ուղեկցելու համար ի՞նչ կարգավորումների, ո՞ւմ հրամանի հիման վրա էին շուրջ 300 ոստիկաններ ուղեկցում 10 եպիսկոպոսներին»։

Ի պատասխան Արփինե Սարգսյանը նշեց՝ Ոստիկանության համակարգում փոփոխությունները «նոր էներգիա բերելու տրամաբանության մեջ են կատարվել»։

«Ինչ վերաբերում է Մայր Աթոռին, ես նշեմ, որ, պարո՛ն Մանուկյան, ես, ճիշտն ասած, չգիտեմ Դուք ինչ գործիքակազմ եք կիրառում, բայց 300 անձ որևէ ձևով որևէ մեկին որևէ իրադարձության շրջանակներում չի ուղեկցում։ Փաստական տվյալով 300 անձի ուղեկցման դեպք չկա»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։