Վեճ Վահագն Ալեքսանյանի և Գեղամ Մանուկյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պարո՛ն Մանուկյան, ասում եք՝ «հենա, լրագրողները նստած են»: Այսպես, նայում եմ, ուղղակի աչքով, 11 լրագրող է նստած, 11-ից մենակ մեկն է նեյտրալ լրատվականի ներկայացուցիչ։ Մնացածը ընդդիմադիր ուղղվածության լրատվականներ են»,- այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով հանցավորության աճի վերաբերյալ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարություններին՝ ակնարկելով, որ տեղեկատվության աղբյուրներն այդքան էլ հավաստի չեն։

Նրա այս հայտարարությանը տեղից արձագանքեցին նիստին մասնակցող լրագրողները, վիճաբանություն սկսվեց․ «Ո՞վ է իրավունք տվել, առհասարակ, հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորին արձագանքել»։

Հանձնաժողովի նախագահը հանդարտեցրեց ներկաներին, Ալեքսանյանը շարունակեց․ «Նայում ես՝ ընդդիմադիր լրագրողներ են բոլորը: Վատ բան չի ընդդիմադիր լրագրող լինելը կամ ընդդիմադիր լրատվական լինելը: Սա որպես վիրավորանք կամ պիտակ չի։

Պարոն Մանուկյանն այս ընդդիմադիր լրագրողներին ցույց է տալիս, ասում է՝ «մարդիկ տեսել են»: Ախր ակնհայտ է, որ այս մարդիկ տեսել են այն, ինչ իրենք ուզեցել են տեսնել»,- նշեց Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ 2010-2017 թվականներին սպանությունների տարեկան միջին թիվը 52 է, իսկ վերջին հինգ տարում՝ 50․ «Բայց այս մարդկանց լուսաբանածը այնպես է, որ սպանությունների թիվը տարեկան 100 անգամ աճել է: Բա ակնհայտ է, որ այդպես պետք է լինի, ժողովուրդ ջան, որովհետև ակնհայտ է, որ օլիգարխիկ, կոնկրետ մի հատ կլան, կոնկրետ սպասարկող, կոնկրետ քաղաքական կենտրոնի զրկվել է Հայաստանում իշխանությունից: Ու այդ ամբողջ իր կուտակածը և ամեն ինչը պաշտպանելու համար ընդդիմադիր այսքան լրատվական կա»։

Այս ընթացքում նիստից հեռացած Գեղամ Մանուկյանը վերադարձավ, նրա և Ալեքսանյանի միջև վիճաբանություն սկսեց։

Մանրամասները՝ տեսանյութում։